040.0221.110302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2002 թվականի N 221
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար արտոնյալ վարկեր ներգրավելու պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաֆբաու» կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 1998 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկի հետագա ստացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել լրացուցիչ 5112918,81 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 11-ից: