Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 1992 թ. թիվ 423

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից արտաքին հարաբերություններ հաստատելիս ֆինանսական հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների և գերատեսչությունների կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի ֆինանսական հարցերը նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ կնքված ֆինանսական հարցեր շոշափող միջազգային պայմանագրերի պատճենները նրանց կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից արտաքին ֆինանսական միջոցների (վարկեր, փոխառություններ, նվիրատվություններ և այլն) ստացման և տրման գործառնությունները ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սկսած 1992 թվականի երրորդ եռամսյակից Հայաստանի Հանրապետության բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսեր:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.1992
N 423
Որոշում