040.0286.280302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2002 թվականի N 286
«ՍԱՄՎԵԼ-10» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված կապալի պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան վերակառուցման համար կատարված աշխատանքների դիմաց «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված գանձապետական հասարակ մուրհակների դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «08. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2001 թվականի հոկտեմբերի 12-ին թողարկված և «Սամվել-10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված EG 4/1 N 00009, EG 4/1 N 00010 և EG 4/1 N 00011 գանձապետական հասարակ մուրհակների դիմաց վճարել մինչև 164260932 դրամ` ներառյալ հաշվարկված տոկոսագումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 28-ից: