031.1075.210302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի ֆինանսավորման կանխարգելման, այդ երևույթների դեմ պետական քաղաքականության մշակմանն աջակցելու, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների գնահատման փորձագետների հանձնախմբի (ՄԱՆԻՎԱԼ) առաջարկությունները ներդնելու, պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով ստեղծել Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար
«Հայաստանի բանկերի միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)
(1-ին կետը փոփ. 08.10.04 ՆԿ-234-Ա, 22.03.05 ՆԿ-44-Ա, 11.04.06 ՆԿ-77-Ա, 22.02.07 ՆԿ-38-Ա, 02.04.08 ՆԿ-60-Ա, 20.01.15 ՆԿ-1-Ա, 06.05.16 ՆԿ-69-Ա կարգադրություններ)
2. Հանձնարարել հանձնաժողովին`
ա) սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում մշակել Հայաստանի Հանրապետության տարածքում դրամանենգության, պլաստիկ քարտերի, չեկերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարությունների և կեղծիքների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր.
բ) անհրաժեշտության դեպքում մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր և ներկայացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց հաստատմանը:
3. Հանձնաժողովի նախագահին` անհրաժեշտության դեպքում ծրագրի մշակման և հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու նպատակով համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների մասնագետներից ձևավորել աշխատանքային խմբեր:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
21 մարտի 1075
ՆԿ-1075