Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ...

 

 

031.1093.290302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2002 թվականի ապրիլի 2-ից 5-ը ներառյալ պաշտոնական այցով Տաջիկստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Վարդան Այվազյան         Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                               նախարար

 

       Դավիթ Զադոյան           Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության

                               նախարար

 

       Արամ Գրիգորյան          Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի

                               Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

                               (ապրիլի 2-ից 4-ը)

 

       Էդուարդ Խուրշուդյան     Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի

                               Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

                               (ապրիլի 4-ից 5-ը)

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

       Վահե Գաբրիելյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                               քարտուղար

 

       Թաթուլ Մարգարյան        Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարի տեղակալ

 

       Յուրի Խաչատուրով        Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                               նախարարի տեղակալ

 

       Աշոտ Շահնազարյան        Հայաստանի Հանրապետության առևտրի  և

                               տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ

 

       Ավետ Ադոնց              Հայաստանի Հանրապետության նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

       Հասմիկ Պետրոսյան        Հայաստանի Հանրապետության նախագահի

                               աշխատակազմի հասարակայնության և

                               տեղեկատվության միջոցների հետ կապերի

                               վարչության պետ

 

       Վահագն Մելիքյան         «Պետական արարողակարգի ծառայություն»

                               գործակալության ղեկավար

 

       Գրիգորի Սարկիսյան       Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               պետ

 

       Վարդան Ասոյան           «Պետական արարողակարգի ծառայություն»

                               գործակալության պաշտոնական այցերի վարչության

                               պետ

 

       Գարիկ Իսրայելյան        Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության ԱՊՀ վարչության բաժնի վարիչ

 

       Գուրգեն Հովհաննիսյան    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության քաղաքական ծրագրավորման

                               վարչության խորհրդական

 

       Նարինե Մաթոսյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության իրավաբանական վարչության կցորդ

 

       Էմիլ Գրիգորյան          «Երևանի  ոսկերչական գործարան»  ՓԲԸ-ի

                               տնօրեն

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               բաժնի պետ

 

Հարություն Գյուլումյան Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության նախարարության 9-րդ վարչության

աշխատակից

 

       Արամ Գրիգորյան          Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               աշխատակից

 

       Արարատ Սամսոնյան        Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               աշխատակից

 

       Մարտին Շահբազյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               լուսանկարիչ

 

       Արթուր Գրիգորյան        Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

       Կարեն Գրիգորյան         Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

       Էդուարդ Սարիբեկյան      «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

 

       Արթուր Հունանյան        «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

 

       Գագիկ Նահապետյան        «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի

                               թղթակից

 

       Թաթուլ Հակոբյան         «Ազգ» օրաթերթի թղթակից

 

       Վահան Վարդանյան         «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից

 

       Զարա Գևորգյան           «Գոլոս Արմենիա» օրաթերթի թղթակից

 

2. Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր, ճանապարհածախս), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը համապատասխանաբար կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, պաշտպանության, առևտրի և տնտեսական զարգացման, ազգային անվտանգության նախարարությունների, «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության, գյուղատնտեսության նախարարների, առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Տաջիկստան և Ղրղզստան մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2002 թվականի ապրիլի 2-ին կազմակերպել Երևան-Դուշանբե ապրիլի 3-ին` Դուշանբե-Խուջանդ, ապրիլի 4-ին` Խուջանդ-Բիշկեկ, ապրիլի 5-ին` Բիշկեկ-Երևան հատուկ չվերթերը:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

29 մարտի 2002թ.

ՆԿ-1093

 

 

pin
ՀՀ Նախագահ
29.03.2002
N ՆԿ-1093
Կարգադրություն