Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...

 

 

040.0296.290302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2002 թվականի N 296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման հետևանքով ազատված Երևանի քաղաքապետարանի նախկին «N 1 մանկական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Իսակովի N 8 հասցեում գտնվող 4246,5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը 15-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Երևանի Իսակովի N 8 հասցեում գտնվող 4246,5 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետև` գույք) վաճառել «Մետրոպոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

3. Սահմանել գույքի վաճառքի գինը` 7500000 դրամ:

4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցները (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման երրորդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման երրորդ կետով սահմանված գումարի վճարումից հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2002
N 296
Որոշում