040.0297.010402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2002 թվականի N 297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից հատկացնել`
ա) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության գծով առաջացած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մինչև 3481633 դրամ` համաձայն հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` «Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքներ» ծրագրով թերֆինանսավորված գումարը` մինչև 9,5 մլն դրամ, որից` «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 5,6 մլն և «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` աշխատավարձի և արձակուրդայինների գծով վճարումները կատարելու նպատակով` մինչև 3,9 մլն դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
ապրիլի 1-ի N 297 որոշման
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._______________________________________________________________.
|Նախարարության, գերատեսչության անվանումները |Գումարը (դրամ)|
|________________________________________________|______________|
|ՀՀ պետական եկամուտների նախարարություն |17400000 |
|________________________________________________|______________|
|ՀՀ պետական արարողակարգի ծառայություն |4438361 |
|________________________________________________|______________|
|ՀՀ արտաքին գործերի նախարարություն |1045448 |
|________________________________________________|______________|
|ՀՀ բնապահպանության նախարարություն |261080 |
|________________________________________________|______________|
|ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |7988904 |
|________________________________________________|______________|
|ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն|3679840 |
|________________________________________________|______________|
| Ընդամենը |34813633 |
._______________________________________________________________.