Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 1992 թ. թիվ 497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքերով ապահովելու և այդ նպատակով նախատեսված շենքերը վարձակալող և տնօրինող կազմակերպություններին համապատասխան տարածքներ տրամադրելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Գրիգոր Լուսավորիչի պողոտայի թիվ 8 շենքը Հայաստանի թատերական գործիչների միության հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին և թույլատրել նրան սահմանված կարգով վաճառել այն Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությանը:

2. Երևանի Պուշկինի փողոցի թիվ 38 շենքը Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հաշվեկշռից հանձնել Հայաստանի թատերական գործիչների միության հաշվեկշռին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կատարել Գրիգոր Լուսավորիչի պողոտայի թիվ 8 և Պուշկինի փողոցի թիվ 38 շենքերի հաշվեկշռային արժեքների տարբերության հաշվարկը և գումարը փոխանցել Հայաստանի թատերական գործիչների միությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Գրիգոր Լուսավորիչի պողոտայի թիվ 15 շենքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Պարբերական» հրատարակչության հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հաշվեկշռին:

Նկատի ունենալ, որ նշված շենքում տեղավորված բոլոր կազմակերպությունների հետ կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագրերն իրենց գործողությունը պահպանում են մինչև դրանց ժամկետների լրանալը:

i

4. Երևանի Տիգրան Մեծի փողոցի թիվ 4 շենքի «Հայարդնախագիծ» ինստիտուտի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը տրամադրել 1000 մետր օգտակար տարածք:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` «Հայպետնախագիծ» ինստիտուտի Չարենցի թիվ 1 շենքում հատկացնել տարածքներ Պուշկինի փողոցի թիվ 38 շենքում տեղավորված լուսավորության նախարարության կենտրոնական մարզադպրոցին, գերմանական մշակույթի կենտրոնին ու «Մանկավարժ» , «Դպրություն» , «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» պարբերականների խմբագրություններին, 2 սենյակ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արխիվին և 3 սենյակ` հուշարձանների պահպանության վարչությանը` հուշարձանների համահավաքի խմբագրության համար:

5. Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 22 շենքը Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին` Հունաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրելու համար:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործկոմներին` ապահովել ազատվող շենքերի պահպանությունը մինչև նրանց հանձնումը օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:

7. Սույն որոշման հանձնարարականների կատարումն ավարտել ոչ ուշ, քան 1992 թվականի հոկտեմբերի 15-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.1992
N 497
Որոշում