041.0146.180302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2002 թվականի N 146
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Մ. Հարությունյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,
գեներալ-լեյտենանտ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ա. Հարությունյան ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր
Ս. Սեդրակյան ՀՀ պաշտպանության նախարարության վարչական
ապարատի իրավաբանական վարչության պետ,
փոխգնդապետ
Ն. Առուստամյան ՀՀ արդարադատության նախարարության
կառուցվածքային բարեփոխումների վարչության
պետ
Լ. Ամիրջանյան ՀՀ արտաքին գործերի նախարարության
իրավաբանական վարչության պետ
Գ. Պետրոսյան ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին
զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, ներքին
զորքերի շտաբի պետ, գնդապետ
Ֆ. Խանգելդյան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
բաժնի պետ
Շ. Տիգրանյան ՀՀ ազգային անվտանգության նախարարության
պայմանագրային-իրավական վարչության բաժնի
պետ, փոխգնդապետ
Ա. Խաչիկյան ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության աշխատակազմի
իրավախորհրդատու
Ա. Մանուչարյան ՀՀ ներքին գործերի նախարարության իրավական
ապահովման վարչության ավագ տեսուչ, միլիցիայի
լեյտենանտ
2. Աշխատանքային խմբին`
ա) ապահովել «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան մասնագետների և հանձնաժողովների հետ.
բ) նշված օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ավարտել մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը.
գ) ապահովել նշված օրենքի նախագծի քննարկումը Հայաստանի Հանրապետության կառավարությունում` 2003 թվականի հունվարին: