050.0262.100401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
10 ապրիլի 2001 թվականի թիվ 262
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթները և ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համատեղ հաստատված «ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման» կարգի 7.4 կետը, ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով` հրամայում եմ.
1. Հաստատել «ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի Պահառուի գործառույթների իրականացման վերաբերյալ» ժամանակավոր աշխատակարգը:
2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի Պահառուի գործառույթների իրականացման վերաբերյալ» ժամանակավոր աշխատակարգն ուժի մեջ է մտնում ս.թ. ապրիլի 16-ից:
3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին`
- ներկայացնել սույն հրամանով հաստատված ժամանակավոր աշխատակարգը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
- ապահովել Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի Գործակալ/Դիլեր հանդիսացող բանկերին սույն հրամանով հաստատված ժամանակավոր աշխատակարգով:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի վրա:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ
2001Թ. ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 262 ՀՐԱՄԱՆՈՎ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն աշխատակարգը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի` որպես Պետական (Գանձապետական) պարտատոմսերի Պահառուի կողմից կարճաժամկետ պարտատոմսերի (այսուհետև` Պարտատոմսեր) հաշվառման, Դիլերների/Գործակալների դեպո հաշիվների բացման, վարման, առաջնային տեղաբաշխման աճուրդները և պարտատոմսերի մարման, երկրորդային շուկայում գործառույթների իրականացման կանոնները:
1.2. ՀՀ կենտրոնական բանկը, հանդիսանալով ՀՀ կառավարության ֆինանսական գործակալ, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 22.10.1999թ. համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանների» և «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի» իրականացնում է Պետական պարտատոմսերի Պահառուի գործառույթները:
1.3. Պահառուի գործառույթներն իրականացվում են ՀՀ ԿԲ ստորաբաժանումների կողմից` սույն աշխատակարգով սահմանված կարգով:
1.4. Պարտատոմսերի հաշվառումը և գործարքների հետ կապված դրամական և արժեթղթերի հաշվարկները կատարվում են «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի» (այսուհետև` Համակարգ) միջոցով` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000թ. սեպտեմբերի 22-ի թիվ 248 որոշմամբ հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» , «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում պարտատոմսերի հաշվապահական հաշվառման մասին (դեպո հաշվառման)» կարգերի, ինչպես նաև Համակարգի աշխատանքային արարողակարգերի:
1.5. Սույն աշխատակարգում կիրառվող հասկացությունները.
Թողարկող - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որը, համաձայն ՀՀ օրենսդրության, իրականացնում է Պետական պարտատոմսերի թողարկում,
Աճուրդային հանձնաժողով - ՀՀ պետական պարտատոմսերի աճուրդների անցկացման և կազմակերպման հանձնաժողով,
Մասնակից - ՀՀ պետական պարտատոմսերի աճուրդին իր անունից իր հաշվին, իր անունից ներդրողների հաշվին պարտատոմսերի ձեռքբերման հայտեր ներկայացնող Դիլեր/Գործակալ:
2. ԴԻԼԵՐՆԵՐԻ/ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
2.1. Բանկերը կամ ոչ բանկ ֆինանսական հաստատությունները Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում Դիլերի/Գործակալի կարգավիճակ ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի դրամական շուկաներում գործառնությունների բաժին (այսուհետև` Դրամական շուկաներում գործառնությունների բաժին) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- պարտատոմսերի շուկայում գործունեության մեկ տարվա ռազմավարության ծրագիր.
- նախորդ վեց ամիսների ընթացքում պարտատոմսերի երկրորդային շուկայում գործունեության վերաբերյալ հաշվետվություն.
- ոչ բանկ հաստատության դեպքում` ՀՀ տարածքում գործող առևտրային բանկի հետ կնքված «Հաշվի սպասարկման մասին» պայմանագրի կրկնօրինակը` դիտասևեռված ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից (պայմանագրում պետք է սահմանված լինեն ՀՀ ԿԲ-ում առևտրային բանկի թղթակցային հաշվի միջոցով ոչ բանկ հաստատության` պարտատոմսերով գործառնությունների դրամական հաշվարկները կատարելու վերաբերյալ դրույթներ).
- Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի առաջնային Դիլերի/Գործակալի պայմանագիր 3 օրինակից` ստորագրված և Կնքված Դիլերի/Գործակալի կողմից (Դիլերի պայմանագիրը պետք է ստորագրված և կնքված լինի նաև Թողարկողի կողմից).
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:
2.2. Պայմանագրի օրինակները ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից ստորագրվելուց հետո ներկայացվում են Թողարկողին:
2.3. Թողարկողի, ՀՀ կենտրոնական բանկի և Դիլերի/Գործակալի կողմից ստորագրված պայմանագիրը` կից փաստաթղթերով, Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի կողմից փոխանցվում է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչության բանկային գործառնությունների բաժնի լիազոր անձին (այսուհետև` Համակարգի գործառնավար)` Դիլերին/Գործակալին Համակարգում գրանցելու համար: Համակարգի գործառնավարը Համակարգում լրացնում է մասնակցի քարտը և բացում Դիլերի/Գործակալի սեփական և ներդրողների ամփոփ դեպո հաշիվներ (ազատ, գրավադրված, կալանված): Քարտում մասնակցի տվյալներից բացի, նշվում է նրա կոդը: Բանկ հանդիսացող Դիլերների/Գործակալների համար մասնակցի կոդը ՀՀ ԿԲ կողմից բանկային գործունեության լիցենզիա տրամադրելու ժամանակ բանկին տրված բանկային կոդն է: Բանկ չհանդիսացող Դիլերին/Գործակալին մասնակցի կոդը տրամադրվում է Համակարգի գործառնավարի կողմից` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000թ. սեպտեմբերի 22-ի թիվ 248 որոշմամբ հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» կարգի համաձայն: Միաժամանակ, բացված դեպո հաշվեհամարները Համակարգի գործառնավարի կողմից նշվում են Դիլերի/Գործակալի պայմանագրի օրինակներում:
2.4. Պայմանագրի օրինակները փոխանցվում են շահագրգիռ ստորաբաժանումներին (կողմերին)` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998թ. ապրիլի 11-ի թիվ 219 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պայմանագրերի նախագծերի պատրաստման, ստորագրման, բնօրինակների պահպանման և հաշվառման, պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման իրավական սպասարկման» կարգի:
3. ՊԱՀԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼԸ
3.1. Թողարկողից ստացված Պարտատոմսերի Գլոբալ հավաստագիրը Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի կողմից նույն օրը, սահմանված ձևով, ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին` ստորագրման:
3.2. Ստորագրված Գլոբալ հավաստագրի և Թողարկողից ստացված Պարտատոմսերի թողարկման հրամանի հիման վրա, Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի լիազորված անձանց կողմից, «երկու անձի կողմից մուտքագրման սկզբունքով» , Համակարգի «Արժեթղթերի թողարկման տեղեկագիր են մուտքագրվում Գլոբալ հավաստագրի տվյալները, իսկ Համակարգի «Արժեթղթերի առաջնային տեղաբաշխման աճուրդի անցկացման պայմանների տվյալների տեղեկագիրք» են մուտքագրվում հրամանում նշված սահմանափակումները:
3.3. Գլոբալ հավաստագրի տվյալների մուտքագրումը հաստատելուց հետո Համակարգում ավտոմատ ձևով բացվում են Պահառուի և Թողարկողի դեպի հաշիվների` թողարկմանը համապատասխանող դեպո ենթահաշիվներ և ավտոմատ կատարվում են հաշվապահական ձևակերպումներ` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000թ. սեպտեմբերի 22-ի թիվ 248 որոշմամբ հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում պարտատոմսերի հաշվապահական հաշվառման մասին (դեպո հաշվառման) կարգի» (այսուհետև` Հաշվապահական կարգի) համաձայն:
3.4. Գլոբալ հավաստագրի և համապատասխան հրամանի կրկնօրինակները կարվում են օրվա գործերում, իսկ Գլոբալ հավաստագրի բնօրինակը, համաձայն համապատասխան արարողակարգերի, հանձնվում են ի պահ ՀՀ կենտրոնական բանկի դրամապահոց:
4. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
4.1. ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի համակարգչային ցանցերի բաժնի լիազորված անձի կողմից, յուրաքանչյուր Դիլերի/Գործակալի կողմից ներկայացված դիմում-հայտի (հավելված 1) հիման վրա, ՀՀ ԿԲ Lotus Notes սերվերում բացվում է հատուկ շտեմարան: Դիմումի ձևը տրամադրվում է Համակարգի գործառնավարի կողմից, սույն աշխատակարգի 2-րդ կետի համաձայն, Դիլերին/Գործակալին Համակարգում գրանցելիս:
4.2. Դիլերին/Գործակալին մագնիսական կրիչով տրամադրվում է շտեմարանի մուտքի իրավունք տվող Userid ֆայլը:
4.3. Բանկ հանդիսացող Դիլերները/Գործակալները աճուրդի հայտերը մուտքագրում են իրենց մոտ տեղակայված CBANet-ի աշխատանքային կայանից: Բանկ չհանդիսացող Դիլերները/Գործակալները մուտքագրում են հայտերը ՀՀ կենտրոնական բանկում տեղակայված հատուկ աշխատանքային կայանից, որը պետք է բավարարի հետևյալ պահանջները`
- ապահովի Userid ֆայլի տիրապետողին` ՀՀ ԿԲ Lotus Notes սերվերի վրա բացված համապատասխան շտեմարանում աճուրդի հայտի մուտքագրումը և դրանց դիմաց պատասխանների (ՀՏ 534) ստացումը,
- ապահովի հայտի մուտքագրման հնարավորությունը դրա համար սահմանված ողջ ժամանակահատվածում,
- տեղակայված լինի առանձին սենյակում կամ մեկուսացված լինի այնպես, որ ապահովի հայտի տվյալների մուտքագրման գաղտնիությունը:
4.4. Հայտերը (ՀՏ 503 Աճուրդի հայտ) լրացվում են ՀՀ ԿԲ խորհրդի 8.06.1999թ. թիվ 98 որոշմամբ և ՀՀ ԿԲ նախագահի 1.03.2001 թ. թիվ 180 հրամանով հաստատված ֆինանսական հաղորդագրությունների էլեկտրոնային ֆորմատների համաձայն:
4.5. Շտեմարանից հայտերն առաքվում են Համակարգ, որտեղ իրականացվում է դրանց նախնական ստուգումը (ֆորմատ, թողարկման համար, առանձին հայտին ներկայացվող պայմաններ): Հայտի մշակման արդյունքում ձևավորվում է հաղորդագրություն (ՀՏ 534), որտեղ նշվում է հայտի ստուգման արդյունքը դրական կամ բացասական:
4.6. Հայտի մշակման արդյունքները պարունակող մերժման հաղորդագրությունը (ՀՏ 534) զետեղվում է համապատասխան շտեմարանում և կարող է դիտարկվել հայտը ուղարկող Դիլերի/Գործակալի կողմից: Հայտի մերժման դեպքում Դիլերը/Գործակալը կարող է նոր հայտ ներկայացնել:
4.7. Դիլերների/Գործակալների կողմից հայտերը պետք է առաքվեն իրենց մոտ կամ ՀՀ ԿԲ-ում տեղակայված CBANet աշխատանքային կայանից մինչև աճուրդի օրվա ժամը 10:30-ը: Նշված ժամից հետո ներկայացված հայտերը կմերժվեն Համակարգի կողմից, ինչի մասին ուղարկողը կտեղեկանա ՀՏ 534 հաղորդագրության միջոցով:
4.8. Բանկ հանդիսացող Դիլերը/Գործակալը իր մոտ տեղակայված աշխատանքային կայանից հայտի առաքումից հետո ընդունման/մերժման մասին ՀՏ 534 հաղորդագրությունը 15 րոպեից չստանալու կամ CBANet համակարգչային ցանցի խափանման դեպքերում այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ CBANet ադմինիստրատորին և իր հայտը մուտքագրում ԿԲ-ում տեղակայված հատուկ աշխատանքային կայանից:
4.9. Այն Դիլերները/Գործակալները, որոնք դեռևս չեն ստացել Userid ֆայլը, հայտերը Աճուրդային հանձնաժողովին կարող են ներկայացնել թղթային եղանակով` փակ ծրարներով, մինչև աճուրդի օրվա ժամը 10:30-ը: Ծրարները բացվում են 10:30-ից ոչ շուտ, և հայտերը մուտքագրվում են Աճուրդային հանձնաժողովի լիազորված անձի կողմից ձեռքի մուտքի ռեժիմում:
4.10. Գործակալների կողմից հեռախոսազանգերով լրացուցիչ առաջարկություններն Աճուրդային հանձնաժողովի կողմից կընդունվեն ՀՀ ԿԲ և Թողարկողի կողմից հատուկ որոշում կայացնելուց և սույն աշխատակարգում համապատասխան լրացումներ կատարելուց հետո:
5. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
5.1. Ժամը 10:30-ին Աճուրդային հանձնաժողովի համապատասխան իրավասությամբ օժտված անդամի կողմից տրվում է հայտերի ընդունման դադարեցման հատուկ կարգադրություն, որի արդյունքում Համակարգը դադարեցնում է ցանկացած աշխատանքային կայանից տվյալ աճուրդի հայտերի ընդունումը:
5.2. Այնուհետև Աճուրդային հանձնաժողովի համապատասխան իրավասությամբ օժտված անդամի կողմից տրվում է ցանկացած մուտքի դադարեցման և աճուրդի գործընթացի իրականացման հատուկ կարգադրություններ, որոնց արդյունքում Համակարգը դադարեցնում է տվյալ աճուրդին վերաբերող ցանկացած մուտքերը և իրականացնում է ընդունված հայտերի մշակումը:
5.3. Մշակման ընթացքում Համակարգի կողմից ավտոմատ ձևով ստուգվում են մասնակցի կողմից ներկայացված հայտերի նկատմամբ գործող սահմանափակումները, Աճուրդի մասնակցի դրամական հաշվում բավարար միջոցների առկայությունը, և իրականացվում է այդ միջոցների սառեցումը: Եթե մշակման արդյունքում պարզվում է, որ հայտերի առաջարկությունները չեն համապատասխանում հայտարարված սահմանափակումներին, կամ Մասնակցի միջոցներն անբավարար են անհրաժեշտ գումարի սառեցում կատարելու համար, ապա Համակարգի կողմից ավտոմատ ձևով կազմվում և Մասնակիցներին են տրամադրվում համապատասխան կարգավիճակներով մերժման հաղորդագրություններ (ՀՏ 534): Մշակման արդյունքում ընդունված հայտերի առաջարկությունները մասնակցում են աճուրդին, և դրանց հիման վրա Համակարգում ձևավորվում է հավաքական տեղեկագիր:
5.4. Հավաքական տեղեկագրի ձևավորումից հետո այն տպվում է և Աճուրդային հանձնաժողովի նախագահի և բոլոր անդամների կողմից ստորագրվելուց հետո, փոխհամաձայնեցված եղանակով, ներկայացվում Թողարկողին: Թողարկողը տեղաբաշխվող ծավալի և սահմանային եկամտաբերության վերաբերյալ կայացնում է որոշում և Աճուրդային հանձնաժողովին ներկայացնում հայտերի բավարարման հանձնարարագիր: Ստորագրված հավաքական տեղեկագրի կրկնօրինակը և հայտերի բավարարման հանձնարարագիրը կարվում են հատուկ թղթապանակում:
5.5. Հանձնարարագրի տվյալները մուտքագրվում են Համակարգ և հաստատվում Աճուրդային հանձնաժողովի նախագահի կողմից:
5.6. Աճուրդի արդյունքների հաստատումից հետո ավտոմատ ձևավորվում են մասնակիցների ուղարկած հայտերի պատասխանները (ՀՏ 511), որոնք մասնակիցներին են տրամադրվում էլեկտրոնային փոխանցումների համակարգի միջոցով: Ավտոմատ ձևով իրականացվում են պարտատոմսերի և դրամական հաշվարկները, կատարվում հաշվապահական կարգով սահմանված համապատասխան դեպո հաշվապահական ձևակերպումները, ինչպես նաև Մասնակիցների դրամական հաշիվներով համապատասխան հաշվապահական ձևակերպումները, միաժամանակ ապասառեցվում են 5.3 կետի համաձայն սառեցված միջոցները:
5.7. ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչության բանկային գործառնությունների բաժնի (այսուհետև` Բանկային գործառնությունների բաժին) պարտատոմսերի աճուրդների /մարման հատուկ հաշիվը վարող լիազորված անձը աճուրդների/ մարման հատուկ հաշվում առկա մնացորդը փոխանցում է Գանձապետարանի միասնական հաշվին:
6. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6.1. Բանկային գործառնությունների բաժնի լիազորված անձը Թողարկողից ստանալով Պարտատոմսերի մարման համար հատկացված բյուջետային միջոցների փոխանցման վճարման հանձնարարականը` պարտավոր է մարման օրը Գանձապետարանի միասնական հաշվից մարման չափով միջոցներ փոխանցել պարտատոմսերի աճուրդների /մարման հատուկ հաշվին, իսկ անհրաժեշտ ծավալով միջոցները կուտակելուն պես այդ մասին տեղեկացնել Համակարգի գործառնավարին:
6.2. Յուրաքանչյուր գործառնական օրը բացելիս Համակարգը ավտոմատ ստուգում է այդ օրը մարման ենթակա պարտատոմսերի առկայությունը և ձևավորում մարվող պարտատոմսերի ցանկ: Մարման օրվա ընթացքում մարվող պարտատոմսերով ոչ մի տեսակի գործառնություններ չեն կատարվում: Եթե մարման օրը ոչ աշխատանքային օր է, ապա մարումը և դրա հետ կապված գործողություններն իրականացվում են առաջիկա աշխատանքային օրը:
6.3. Համակարգի գործառնավարը յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբում ստուգում է մարվող պարտատոմսերի ցանկ: Դրանց առկայության դեպքում նա գործում է հետևյալ կերպ: Պարտատոմսերի մարման օրը այլ Պարտատոմսերի առաջնային կամ ենթատեղաբաշխման աճուրդների բացակայության դեպքում մարման գործառնությունը կատարում է գործառնական օրվա ընթացքում աճուրդների/մարման հատուկ հաշվում անհրաժեշտ ծավալով միջոցները կուտակելուն պես: Պարտատոմսերի մարման օրն այլ Պարտատոմսերի առաջնային կամ ենթատեղաբաշխման աճուրդների առկայության դեպքում, եթե մինչև ժամը 10:30-ի աճուրդների/մարման հատուկ հաշվում անհրաժեշտ ծավալով միջոցներ են կուտակված, ապա կատարում է պարտատոմսերի մարման գործառնությունը, հակառակ դեպքում չի նախաձեռնում մարման գործառնության կատարում, և այն իրականացվում է այդ օրը կատարվող այլ պարտատոմսերի առաջնային կամ ենթատեղաբաշխման աճուրդի հետ միաժամանակ, ավտոմատ ձևով: Վերջին դեպքում Համակարգի գործառնավարը աճուրդի ավարտից հետո մարվող պարտատոմսերի ցանկում ստուգում է դեռևս չմարված պարտատոմսերի առկայությունը և, աճուրդների/մարման հատուկ հաշվում անհրաժեշտ ծավալով միջոցների առկայության դեպքում իրականացում դրանց մարումը:
6.4. Եթե մարման գործառնությունը կատարվում է աճուրդի գործընթացից առանձին, ապա մարման ծավալին համապատասխան դրամական միջոցները ավտոմատ ձևով աճուրդների մարման հատուկ հաշվից փոխանցվում են Դիլերների/Գործակալների դրամական հաշիվներին, միաժամանակ մարված պարտատոմսերը Դիլերների/Գործակալների դեպո հաշիվներից փոխանցվում են Թողարկողի «մարված պարտատոմսերի» դեպո հաշվին:
6.5. Եթե մարման գործառնությունը կատարվում է աճուրդի գործընթացի հետ միաժամանակ, ապա աճուրդի և մարման դրամական հաշվարկները Համակարգի կողմից արվում են զուտացման սկզբունքով, դրամական և պարտատոմսերի հաշվարկների արդյունքում դրամական միջոցներն ավտոմատ ձևով փոխանցվում են համապատասխան դրամական հաշիվներին, միաժամանակ, մարված պարտատոմսերը փոխանցվում են Թողարկողի «մարված պարտատոմսերի» դեպո հաշվին, իսկ տեղաբաշխվող պարտատոմսերը` Աճուրդի Մասնակիցների համապատասխան դեպո հաշիվներին: Աճուրդի ավարտից հետո Բանկային գործառնությունների բաժնի լիազորված անձը «Գործառնական օր» համակարգում, ստուգում է աճուրդների և մարման հատուկ հաշվի դեբետների հետ կապված մերժումները և վերջիններիս լինելու դեպքում ապահովում դրանց առաջնահերթ կատարումը:
6.6. Պարտատոմսերի մարման հաջորդ աշխատանքային օրը, Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի նախաձեռնությամբ, մարված պարտատոմսերի Գլոբալ հավաստագիրը սահմանված կարգով դուրս է գրվում ՀՀ ԿԲ դրամապահոցից, լրացվում և ստորագրման ներկայացվում ՀՀ ԿԲ նախագահին: Ստորագրված Գլոբալ հավաստագիրը նույն օրը փոխանցվում է Թողարկողին, իսկ վերջինիս պատճենը` Համակարգի գործառնավարին:
6.7. Ստորագրված Գլոբալ հավաստագրի հիման վրա Համակարգի գործառնավարը և հսկիչը, «երկու անձի կողմից մուտքագրման սկզբունքով» , Պահառուի հաշվառումից հանում են մարված պարտատոմսերը` կատարելով Հաշվապահական կարգով սահմանված հաշվապահական ձևակերպումները:
6.8. Գլոբալ հավաստագրի պատճենը Համակարգի գործառնավարի կողմից կարվում է օրվա գործերում:
7. ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ, ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ*
7.1. Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի լիազորված անձը Թողարկողից ստացված «Պարտատոմսերի թողարկումների հրամանի» հիման վրա ոչ ուշ, քան թողարկումից 7 օր առաջ, զանգվածային լրատվամիջոցներում հրապարակելու նպատակով, կազմում է «Հայտարարություն պարտատոմսերի հերթական թողարկման մասին» (հավելված 4.6) և CBANet համակարգչային ցանցով այդ մասին տեղեկացնում է Դիլերներին/Գործակալներին:
7.2. Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի լիազորված անձը Թողարկողից ստացված համապատասխան հանձնարարագրի հիման վրա ոչ ուշ, քան ենթատեղաբաշխման/հետգնման աճուրդից 3 օր առաջ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակելու նպատակով կազմում է հայտարարություններ Պարտատոմսերի տեղաբաշխման/հետգնման աճուրդի մասին (հավելվածներ 4.7, 4.9) և CBANet համակարգչային ցանցով այդ մասին տեղեկացնում է Դիլերներին/Գործակալներին:
7.3. Աճուրդի անցկացման օրը աճուրդի ավարտից հետո, Համակարգի կողմից ավտոմատ ձևավորվում և էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով Դիլերներին/Գործակալներին են ուղարկվում «ՀՏ 511 Հայտի պատասխան» էլեկտրոնային հաղորդագրությունները: Այն մասնակիցներին, որոնք միացված չեն էլեկտրոնային վճարումների համակարգին, «Հայտի պատասխանները» տրամադրվում են Համակարգի գործառնավարի կողմից թղթային եղանակով:
7.4. Յուրաքանչյուր առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքների հիման վրա Համակարգը ավտոմատ ձևով կազմում է հաշվետվություններ/տեղեկանքներ`
- Հաշվետվություն Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի վերաբերյալ (հավելված 4.5), (տրամադրվում է Թողարկողին աճուրդի անցկացման օրը),
- Հաշվետվություն Պարտատոմսերի աճուրդի արդյունքների վերաբերյալ (հավելված 4.8), (տրամադրվում է Թողարկողին` աճուրդի անցկացման օրը),
- Հաշվետվություն արժեթղթերի առաջնային տեղաբաշխման աճուրդի արդյունքների վերաբերյալ (տրամադրվում է ՀՀ ԿԲ նախագահին և Թողարկողին` աճուրդի անցկացման օրը),
- Տեղեկանք արժեթղթերի առաջնային տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ (տրամադրվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչությանը` շաբաթական կտրվածքով):
7.8. Համակարգի գործառնական օրը փակելիս ավտոմատ կերպով ձևավորվում են դեպո հաշվի քաղվածքներ, որոնք, մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն, էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով (ՀՏ 572 Քաղվածք դեպո հաշվից) էլեկտրոնային հաղորդագրության ֆորմատով տրամադրվում են Համակարգի մասնակիցներին: Այն մասնակիցներին (բանկ չհանդիսացող Դիլերներին/Գործակալներին), որոնք միացված չեն էլեկտրոնային վճարումների համակարգին, քաղվածքները տրամադրվում են թղթային եղանակով` Համակարգի գործառնավարի կողմից:
7.6. Համակարգի մասնակիցների պահանջով Համակարգի գործառնավարը տրամադրում է դեպո հաշիվների վերաբերյալ տարբեր տեսակի տեղեկանքներ:
7.7. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումները կազմում և Թողարկողին են տրամադրում հետևյալ հաշվետվությունները`
- օրական տեղեկատվություն Պարտատոմսերի երկրորդային շուկայում կայացած այն գործարքների վերաբերյալ, որոնք կատարվել են առևտրային համակարգից դուրս (հավելված 4.4),
- օրական տեղեկատվություն ՀՀ ԿԲ կողմից ՊԿՊ երկրորդային շուկայում կատարված գործառնությունների վերաբերյալ (հավելված 4.1),
- շաբաթական տեղեկանք Պարտատոմսերի և դեպո հաշվի սեփականատերերի վերաբերյալ (հավելված 4.3),
- հաշվետվություն թերտեղաբաշխված Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի վերաբերյալ (հավելված 11.2), (տրամադրվում է աճուրդի անցկացման օրը):
_______________
* Այս գլխում հիշատակվող հավելվածները տես ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ
կենտրոնական բանկի կողմից 22.10.1999թ. համատեղ հաստատված «Հայաստանի
Հանրապետության Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման
հիմնական պայմանները» և «Հայաստանի Հանրապետության Պետական
(Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և
մարման սպասարկման կարգը» (ՀՀ ԿԲ տեղեկագիր, 1999թ. թիվ 4):
8. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐՈՒՄՆԵՐԻՆ
8.1. Գանձապետական Պահառու կենտրոնական գրասենյակի գործառույթներ իրականացնող Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի լիազորված անձը (այսուհետև` Կենտրոնական գրասենյակի լիազորված անձ) Գանձապետական Պահառու սպասարկման կետերից ստացված պարտատոմսերի առաջնային աճուրդի հայտերի հիման վրա կազմում է պարտատոմսերի առաջնային աճուրդի հավաքական հայտ և աճուրդի անցկացման օրվա մինչև ժամը 10:30-ը հայտի տվյալները մուտքագրում Համակարգ` համաձայն սույն կարգի 4-րդ գլխում նշված արարողակարգերի: Հայտերն ընդունվում են Գանձապետական Պահառու սպասարկման կետերի` ՀՀ ԿԲ-ում վարվող դրամական հաշիվները դիտարկելուց և վերջիններում համապատասխան դրամական միջոցների առկայության դեպքում միայն:
8.2. Կենտրոնական գրասենյակի լիազորված անձը աճուրդի անցկացման օրվա մինչև ժամը 10:30-ը Բանկային գործառնությունների բաժնի լիազորված անձին ներկայացնում է հանձնարարագիր, համաձայն որի Գանձապետական Պահառու սպասարկման կետերի ՀՀ ԿԲ-ում վարվող դրամական հաշիվներից անհրաժեշտ միջոցները փոխանցվում են Գանձապետական Պահառու դրամական հաշվին:
8.3. Կենտրոնական գրասենյակի լիազորված անձը, տեղեկանալով Աճուրդային հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ կենտրոնական բանկի Դրամական շուկաներում գործառնությունների բաժնի լիազորված անձի կողմից աճուրդի գործընթացը ավարտելու մասին, իրականացնում է համապատասխան տեղաբաշխման գործառնությունն ըստ իր մոտ վարվող Գանձապետական Պահառու սպասարկման կետերի դեպո հաշիվների: Միաժամանակ կատարում է համապատասխան հաշվարկներ և ՀՀ ԿԲ բանկային գործառնությունների բաժնի լիազորված անձին ներկայացնում հանձնարարագիր, համաձայն որի Գանձապետական Պահառու դրամական հաշվից ավելցուկային (աճուրդի և մարման գործընթացը միաժամանակ կատարվելու դեպքում` զուտացման սկզբունքով) միջոցները փոխանցվում են Գանձապետական Պահառու սպասարկման կետերի` ՀՀ ԿԲ-ում վարվող դրամական հաշիվներին:
8.4. Պարտատոմսերի մարման ժամանակ Կենտրոնական գրասենյակի լիազորված անձը, տեղեկանալով Համակարգի գործառնավարի կողմից մարման գործընթացն ավարտելու մասին, իրականացնում է համապատասխան մարման գործառնություն ըստ իր մոտ վարվող Գանձապետական Պահառու սպասարկման կետերի դեպո հաշիվների: Միաժամանակ կատարում է համապատասխան հաշվարկներ և ՀՀ ԿԲ բանկային գործառնությունների բաժնի լիազորված անձին ներկայացնում հանձնարարագիր, համաձայն որի Գանձապետական Պահառու դրամական հաշվից անհրաժեշտ միջոցները փոխանցվում են Գանձապետական Պահառու սպասարկման կետերի` ՀՀ ԿԲ-ում վարվող դրամական հաշիվներին:
9. ԴԻԼԵՐՆԵՐԻ/ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ, ԳՐԱՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ) ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ՎԱՐՎՈՂ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ
9.1. Դիլերների/Գործակալների (այսուհետև` Դիլերներ) կողմից ներկայացվող երկրորդային շուկայի (առք ու վաճառքի, գրավի հետ կապված) դեպո հաշվեհամարները կազմվում են ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000թ. սեպտեմբերի 22-ի թիվ 248 որոշմամբ հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» կարգի 8-րդ գլխի համաձայն:
9.2. Դիլերների կողմից ներկայացվող երկրորդային շուկայի (առք ու վաճառքի, գրավի հետ կապված) հանձնարարականներում նշված դեպո հաշիվների համապատասխանեցումը Պահառուի «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում» վարվող դեպո հաշիվներին կատարվում է հետևյալ կերպ`
- դեպո հանձնարարականներում նշված հաշվեհամարների 1-5-րդ նիշերը մասնակցի կոդն են, որը համընկնում է Պահառուի մոտ վարվող դեպո հաշվեհամարի առաջին հինգ նիշերին,
- դեպո հանձնարարականներում նշված հաշվեհամարների 6-րդ նիշը համընկնում է Պահառուի մոտ վարվող դեպո հաշվեհամարի 6-րդ նիշին, ազատ պարտատոմսերի պարագայում այն հավասար է «4»-ի, գրավադրված պարտատոմսերի դեպքում` «5»-ի,
- Պահառուի մոտ վարվող դեպո հաշվեհամարի յոթերորդ մասնիկը`
ա) «2» թիվն է, եթե դեպո հանձնարարականներում նշված հաշվեհամարների 7-12-րդ նիշերը հավասար են զրոյի (Դիլերի սեփական պարտատոմսեր),
բ) «3» թիվն է, եթե դեպո հանձնարարականներում նշված դեպո հաշվում 7-12-րդ նիշերը հավասար չեն զրոյի (Դիլերի ներդրողի պարտատոմսեր):
10. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Առք ու վաճառքի գործարքներն իրականացվում են միայն գործարքի մասնակիցների ազատ պարտատոմսերի դեպո հաշիվներով` Առաքող Դիլերի համապատասխան ազատ դեպո հաշվում եղած տվյալ տեսակի արժեթղթերի մնացորդի սահմաններում:
10.1. Վաճառող հանդիսացող Դիլերը Համակարգի գործառնավարին ներկայացնում է «պարտատոմսերի առաքման հանձնարարական» (հավելված 2): Եթե պարտատոմսերի փոխանցումը տեղի է ունենում միևնույն Դիլերի սեփական և/կամ ամփոփ ներդրողների դեպո հաշիվների միջև, ապա դեպո հանձնարարականը ներկայացվում է 2 օրինակից, հակառակ դեպքում` 3 օրինակից: Հանձնարարականում Առաքողի և Ստացողի դեպո հաշիվներում նշվում են համապատասխան ենթապահառուի մոտ վարվող այն դեպո հաշիվները (Դիլերի սեփական կամ համապատասխան ներդրողի), որից կատարվում է պարտատոմսերի վաճառքը, կամ որի վրա պետք է մուտքագրվեն գնված պարտատոմսերը: Դեպո հանձնարարականներում «Առաքողի դրամական հաշիվ» և «Գումար» դաշտերը լրացված լինելու դեպքում Համակարգի գործառնավարի կողմից անտեսվում են, «Նպատակ» դաշտում նշվում է «պարտատոմսերի վաճառք/ազատ առաքում» , ինչպես նաև գործարքը հիմնավորող փաստաթղթի անվանումը և համարը: Հանձնարարականները ստորագրվում և կնքվում են դրանք ներկայացնող Դիլերի կողմից: Ներդրողներին պատկանող պարտատոմսերի առաքման դեպքում դեպո հանձնարարականի վրա պետք է առկա լինի նաև Ներդրողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի պարագայում` նաև կնիքը: Վերջիններիս իսկության համար պատասխանատու է հանձնարարականը ներկայացնող Դիլերը:
10.2. Համակարգի գործառնավարը ստուգում է ներկայացված հանձնարարականի լրացման ճշտությունը, սույն աշխատակարգի 10.1 կետում նշված պահանջներին չհամապատասխանող հանձնարարականները չեն ընդունվում կատարման:
10.3. Այնուհետև Գործառնավարը Համակարգի համապատասխան մոդուլում (Գործարքներ - Հաշվապահական ձևակերպումներ) մուտքագրում է հանձնարարականի տվյալները (դեբետագրվող և կրեդիտագրվող դեպո հաշիվները որոշվում են համաձայն սույն աշխատակարգի 9.2 կետի):
10.4. Եթե հանձնարարականի տվյալների մուտքագրման ժամանակ պարզվում է, որ Առաքող Դիլերի համապատասխան ազատ պարտատոմսերի դեպո հաշվում բացակայում է հանձնարարականում նշված տեսակի անհրաժեշտ պարտատոմսերի ծավալը, ապա գործարքը մերժվում է, և մերժման պատճառի մասին նշումով հանձնարարականը վերադարձվում է ներկայացնող Դիլերին:
10.5. Եթե պարտատոմսերի ծավալը բավարար է տվյալ գործառնությունը կատարելու համար, ապա տվյալների մուտքագրման արդյունքում դեբետագրվում են Առաքող Դիլերի և կրեդիտագրվում Ստացող Դիլերի համապատասխան դեպո հաշիվները դեպո հանձնարարականում նշված պարտատոմսերի ծավալով: Այնուհետև Համակարգի գործառնավարը հանձնարարականի օրինակների վրա կատարում է նշում այն կատարելու մասին, ստորագրում և դրոշմակնքում է ընդունված հանձնարարականները և մեկ օրինակը վերադարձնում ներկայացնող Դիլերին:
10.6. Գործարքը կատարելուց հետո Համակարգի գործառնավարը փոխանցում է «Պարտատոմսերի առաքման» դեպո հանձնարարականը Համակարգի հսկիչին` անհրաժեշտ ստուգում իրականացնելու և վերջնական հաշվապահական ձևակերպում կատարելու համար: «Պարտատոմսերի առաքման» դեպո հանձնարարականի առաջին օրինակը կարվում է օրվա գործերում, իսկ 3-րդ օրինակը փոխանցվում պարտատոմսեր ստացող Դիլերին (այն դեպքում, երբ առաքող և ստացող Դիլերները տարբեր են):
10.7. Գործառնական օրվա վերջում` Համակարգի գործառնավարը տպում է դեպո հաշիվների քաղվածքները և տրամադրում հաշվետեր Դիլերներին:
11. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Գրավադրման գործառնությունները կարող են իրականացվել միայն Գրավատու Դիլերի համապատասխան ազատ դեպո հաշվում եղած տվյալ տեսակի արժեթղթերի մնացորդի սահմաններում:
11.1. Գրավատու Դիլերը Համակարգի գործառնավարին ներկայացնում է «Պարտատոմսերի գրավադրման հանձնարարական» (հավելված 3): Եթե պարտատոմսերի գրավադրումը տեղի է ունենում միևնույն Դիլերի սեփական և/կամ ամփոփ ներդրողների դեպո հաշիվների միջև, ապա գրավադրման հանձնարարականը ներկայացվում է 2 օրինակից, այլ դեպքում` 3 օրինակից: Հանձնարարականում Գրավատուի դեպո հաշվում նշվում է Գրավատու ենթաավանդատանը վարվող այն ազատ դեպո հաշիվը (Դիլերի սեփական կամ համապատասխան ներդրողի), որից կատարվում է պարտատոմսերի գրավադրումը, իսկ Գրավառուի դեպո հաշվում նշվում է Գրավառու ենթաավանդատանը վարվող այն ազատ դեպո հաշիվը (Դիլերի սեփական կամ գրավառու հանդիսացող ներդրողի), որին, գրավադրման պայմանների չկատարման դեպքում, պետք է փոխանցվեն գրավադրված պարտատոմսերը: «Գրավատու» և «Գրավառու» դաշտերում նշվում է համապատասխանաբար Գրավատու կամ Գրավառու հանդիսացող Դիլերի անվանումը, ներդրողների գործարքների դեպքում նաև ներդրողի անուն/անվանումը, «Պարտատոմսերով գործարքի գումարը» դաշտերը լրացված լինելու դեպքում Համակարգի գործառնավարի կողմից անտեսվում են, «Գործարքի կատարման հիմքը» դաշտում նշվում է գրավի պայմանագրի համար: Եթե միևնույն գրավի պայմանագրով գրավադրվում են տարբեր պետական գրանցման համարով պարտատոմսեր, ապա յուրաքանչյուր պետական գրանցման համարով պարտատոմսերի համար պետք է ներկայացվի առանձին գրավադրման հանձնարարական: Հանձնարարականները ստորագրվում և կնքվում են ներկայացնող Դիլերի կողմից: Ներդրողներին պատկանող պարտատոմսերի գրավադրման դեպքում հանձնարարականի վրա պետք է առկա լինի նաև Ներդրողի ստորագրությունը, իսկ իրավաբան անձի պարագայում նաև կնիքը: Վերջիններիս իսկության համար պատասխանատու է հանձնարարականը ներկայացնող Դիլերը:
11.2. Համակարգի Գործառնավարը ստուգում է ներկայացված հանձնարարականի լրացման ճշտությունը, սույն աշխատակարգի 11.1 կետում նշված պահանջներին չհամապատասխանող հանձնարարականները չեն ընդունվում:
11.3. Գործառնավարը Համակարգի համապատասխան մոդուլում (Գործարքներ - Հաշվապահական ձևակերպումներ) մուտքագրում է հանձնարարականի տվյալները, ընդորում, որպես դեբետագրվող հաշիվ մուտքագրվում է Գրավատու Դիլերի ազատ արժեթղթերի (սեփական կամ ամփոփ ներդրողների, տես սույն աշխատակարգի 9.2 կետը համապատասխան դեպո հաշիվը, որպես կրեդիտագրվող հաշիվ մուտքագրվում է Գրավատու Դիլերի գրավադրված արժեթղթերի համապատասխան դեպո հաշիվը, «Գրավառուի կոդ» դաշտում նշվում է Գրավառու Դիլերի կոդը (հանձնարարականում նշված Գրավառու Դիլերի դեպո հաշվի 1-5-րդ նիշերը), «Գրավառուի տեսակի նույնացուցիչ» դաշտում նշվում է «0WN» , եթե պարտատոմսերը գրավադրվում են հօգուտ Գրավառու Դիլերի (գրավադրման հանձնարարականում նշված Գրավառու Դիլերի դեպո հաշվի 7-12-րդ նիշերը զրո են), և «INY» , եթե պարտատոմսերը գրավադրվում են հօգուտ Գրավառու Դիլերի ներդրողի (հանձնարարականում նշված Գրավառու դեպո հաշվի 7-12-րդ նիշերը զրոյից տարբեր են):
11.4. Եթե հանձնարարականի տվյալների մուտքագրման ժամանակ պարզվում է, որ Գրավատու Դիլերի համապատասխան ազատ պարտատոմսերի դեպո հաշվի հանձնարարականում նշված տեսակի անհրաժեշտ պարտատոմսերի ծավալն անբավարար է/բացակայում է, ապա գործարքը մերժվում է և մերժման պատճառի մասին նշումով հանձնարարականը վերադարձվում է ներկայացնող Դիլերին:
11.5. Պարտատոմսերի բավարար ծավալի դեպքում տվյալների մուտքագրման արդյունքում դեբետագրվում է Գրավատու Դիլերի ազատ արժեթղթերի համապատասխան դեպո հաշիվը և կրեդիտագրվում Գրավատու Դիլերի նույն տեսակի գրավադրված արժեթղթերի դեպո հաշիվը` հանձնարարականում նշված պարտատոմսերի ծավալով: Այնուհետև Համակարգի գործառնավարը հանձնարարականի օրինակների վրա կատարում է նշում այն կատարելու մասին, ստորագրում և դրոշմակնքում է ընդունված հանձնարարականները և մեկ օրինակը վերադարձնում ներկայացնող Դիլեր Գրավատուին:
11.6. Գործարքը կատարելուց հետո Համակարգի գործառնավարը փոխանցում է «Պարտատոմսերի գրավադրման» հանձնարարականը Համակարգի Հսկիչին` անհրաժեշտ ստուգում իրականացնելու և վերջնական հաշվապահական ձևակերպում կատարելու համար: «Պարտատոմսերի գրավադրման» հանձնարարականի առաջին օրինակը կարվում է օրվա գործերում, իսկ 3-րդ օրինակը` տրամադրվում Գրավառու Դիլերին (այն դեպքում, երբ Գրավատու և Գրավառու Դիլերները տարբեր են):
11.7. Գործառնական օրվա վերջում Համակարգի գործառնավարը տպում է Գրավատու Դիլերների դեպո հաշիվների քաղվածքները և տեղեկանքներ Գրավառու Դիլերների արժեթղթերի վերաբերյալ (հավելված 5) և տրամադրում է դրանք համապատասխան Դիլերներին:
12. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Գրավից ազատման գործառնությունները կարող են իրականացվել միայն Գրավատու Դիլերի գրավադրված արժեթղթերի համապատասխան դեպո հաշվում Գրավառու Դիլերի օգտին (OWN) կամ Գրավառու Դիլերի Ներդրողների օգտին (INY) եղած տվյալ տեսակի արժեթղթերի մնացորդի սահմաններում:
12.1. Գրավառու հանդիսացող Դիլերը Համակարգի գործառնավարին ներկայացնում է «Պարտատոմսերի գրավից ազատման հանձնարարական» (հավելված 4) 3 օրինակից: Գրավատու և Գրավառու Դիլերները նույնը լինելու դեպքում «Պարտատոմսերի գրավից ազատման հանձնարարականը» ներկայացվում է 2 օրինակից: Հանձնարարականում Գրավատուի դեպո հաշվում նշվում է Գրավատու ենթաավանդատանը վարվող այն ազատ դեպո հաշիվը (Դիլերի սեփական կամ համապատասխան ներդրողի), որից կատարվել էր պարտատոմսերի գրավադրումը, իսկ Գրավառուի դեպո հաշվում նշվում է Գրավառու ենթապահառուի (Դիլերի սեփական կամ գրավառու հանդիսացող ներդրողի) ազատ դեպո հաշիվը: «Գրավատու» և «Գրավառու» դաշտերում նշվում է համապատասխանաբար Գրավատու կամ Գրավառու հանդիսացող Դիլերի անվանումը, ներդրողների գործարքների դեպքում նաև ներդրողի անուն/անվանումը, «Պարտատոմսերով գործարքի գումարը» դաշտերը լրացված լինելու դեպքում Համակարգի գործառնավարի կողմից անտեսվում են «Գործարքի կատարման հիմքը» դաշտում նշվում է գրավի պայմանագրի համարը: Յուրաքանչյուր պետական գրանցման համարով պարտատոմսերի համար պետք է ներկայացվի առանձին գրավից ազատման հանձնարարական: Հանձնարարականները ստորագրվում և կնքվում են ներկայացնող Դիլերի կողմից: Ներդրողի օգտին պարտատոմսերը գրավադրված լինելու դեպքերում հանձնարարականի վրա պետք է առկա լինի նաև Գրավառու Ներդրողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի պարագայում` նաև կնիքը: Վերջիններիս իսկության համար պատասխանատու է հանձնարարականը ներկայացնող Դիլերը:
12.2. Համակարգի գործառնավարը ստուգում է ներկայացված հանձնարարականի լրացման ճշտությունը սույն աշխատակարգի 12.1 կետում նշված պահանջներին չհամապատասխանող հանձնարարականները չեն ընդունվում:
12.3. Համակարգի գործառնավարը համապատասխան մոդուլում (Գործարքներ - Հաշվապահական ձևակերպումներ) մուտքագրում է հանձնարարականի տվյալները, ընդորում, որպես դեբետագրվող հաշիվ մուտքագրվում է Գրավատու Դիլերի գրավադրված արժեթղթերի (սեփական կամ ամփոփ ներդրողների, տես սույն աշխատակարգի 9.2 կետը) համապատասխան դեպո հաշիվը, որպես կրեդիտագրվող հաշիվ մուտքագրվում է Գրավատու Դիլերի ազատ արժեթղթերի համապատասխան դեպո հաշիվը, «Գրավառուի կոդ» դաշտում նշվում է Գրավառու Դիլերի կոդը (հանձնարարականում նշված Գրավառու Դիլերի դեպո հաշվի 1-5-րդ նիշերը), «Գրավառուի տեսակի նույնացուցիչ» դաշտում նշվում է «OWN» , եթե պարտատոմսերը գրավադրված են եղել հօգուտ Գրավառու Դիլերի (գրավից ազատման հանձնարարականում նշված Գրավառու Դիլերի դեպո հաշվի 7-12-րդ նիշերը զրո են), և «INY» , եթե պարտատոմսերը գրավադրված են եղել հօգուտ Գրավառու Դիլերի ներդրողի (հանձնարարականում նշված Գրավառու Դիլերի դեպո հաշվի 7-12-րդ նիշերը զրոյից տարբեր են):
12.4. Եթե հանձնարարականի տվյալների մուտքագրման ժամանակ պարզվում է, որ բացակայում է գրավադրված Պարտատոմսերի բավարար ծավալը, ապա գործարքը մերժվում է, և չկատարված հանձնարարականը մերժման պատճառի մասին նշումով վերադարձվում է ներկայացնող Գրավառու Դիլերին:
12.5. Գրավադրված Պարտատոմսերի բավարար ծավալի դեպքում տվյալների մուտքագրման արդյունքում դեբետագրվում է Գրավատու Դիլերի գրավադրված արժեթղթերի համապատասխան դեպո հաշիվը և կրեդիտագրվում է Գրավատու Դիլերի նույն տեսակի ազատ արժեթղթերի դեպո հաշիվը` հանձնարարականում նշված պարտատոմսերի ծավալով:
12.6. Այնուհետև Համակարգի գործառնավարը գրավից ազատման հանձնարարականը փոխանցում է Համակարգի Հսկիչին` վերջնական հաշվապահական ձևակերպում տալու համար: «Պարտատոմսերի գրավից ազատման հանձնարարականի» մեկ օրինակը կարվում է օրվա գործերում, իսկ 3-րդ օրինակը Գործառնավարի կողմից կատարման մասին նշումով տրամադրվում է Գրավատու Դիլերին (այն դեպքում, երբ Գրավատու և Գրավառու Դիլերները տարբեր են):
12.7. Գործառնական օրվա վերջում Համակարգի գործառնավարը Գրավատու Դիլերներին տրամադրում է դեպո հաշիվների քաղվածքները և Գրավառու Դիլերներին տեղեկանքներ արժեթղթերի վերաբերյալ (հավելված 5):
13. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ
13.1. Եթե գրավադրված Պարտատոմսերը մարման օրվա դրությամբ գրավից հանված չեն, ապա Գրավառուի գրավի իրավունքը տարածվում է համապատասխան Պարտատոմսերի մարման արդյունքում Գրավատուին վճարվող դրամական միջոցների վրա, ինչը ձևակերպվում է սույն գլխում սահմանված կարգով: Գրավադրված Պարտատոմսերի մարման արդյունքում գոյացող դրամական միջոցները, հանդիսանալով Գրավատուի սեփականությունը, համարվում են վերջինիս կողմից գրավադրված` հօգուտ Գրավառուի:
13.2. Յուրաքանչյուր Դիլերի/Գործակալի անունով «Գործառնական օր» համակարգում բացվում է հատուկ «Գրավադրված Պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» հաշիվ, որում հաշվառվում են Գրավատու Դիլերի սեփական և նրա Ներդրողների գրավադրված Պարտատոմսերի մարման արդյունքում գոյացող դրամական միջոցները: Բացված հաշվի հաշվեհամարը Գործառնավարի կողմից մուտքագրվում է Համակարգում վարվող Դիլերի/Գործակալի քարտի «Հաշվետիրոջ գրավադրված պարտատոմսերի դրամական հաշվի համար» դաշտում:
13.3. Գրավադրված պարտատոմսերի մարման դեպքում Համակարգն ավտոմատ ձևով մուտքագրվում է մարումից առաջացած միջոցները Գրավատու Դիլերի/Գործակալի «Գրավադրված Պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» դրամական հաշվին:
13.4. Գրավադրված պարտատոմսերի մարման դեպքում ձևավորվում են հետևյալ տեղեկանքները`
ա) ըստ յուրաքանչյուր Գրավառու Դիլերի/Գործակալի` «Տեղեկանք Գրավառուի օգտին գրավադրված մարված պարտատոմսերի վերաբերյալ» (հավելված 6), որը տրամադրվում է Գրավառու Դիլերին/Գործակալին.
բ) ըստ յուրաքանչյուր Գրավատու Դիլերի` «Տեղեկանք Գրավատուի մարված գրավադրված պարտատոմսերի վերաբերյալ» (հավելված 7), որը տրամադրվում է Գրավառու Դիլերին/Գործակալին.
գ) «Տեղեկանք Գրավատուի գրավադրված պարտատոմսերի մարման վերաբերյալ» (հավելված 8), որը տրամադրվում է «Գործառնական օր» համակարգում Գրավատու Դիլերի «Գրավադրված Պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» հաշիվը վարող պատասխանատու կատարողին:
13.5. «Գրավադրված Պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» հաշվի միջոցները տնօրինվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
_____________
ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան «___»_______ 200 __ թ.
1. Համակարգին միացող բաժանորդի լրիվ անվանումը ___________________________
___________________________
___________________________
2. Համակարգին միացող բաժանորդի կոդը .______________.
.______________.
3. Համակարգի օգտագործողների անունը,
ազգանունը և անվանումը CBANet ___________________________
___________________________
Ղեկավար ______________________
Կ. Տ.
Ստորագրություն _______________
ՀԱՎԵԼՎԱԾ 2
____________
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ԹԻՎ ______
____________________________ «_____» _____________ 200 ___ թ.
Ենթապահառուի անվանումը (ներկայացման
ամսաթիվը)
Առաքող
________ .________________________________.
.________________________________.
Պարտատոմսերի պետական գրանցման համարը
ԴԵՊՈ ՀԱՇԻՎ .__________________________.
.__________________________.
.____________________________. .__________________________.
.____________________________. .__________________________.
դրամական հաշիվ Պարտատոմսերի անվանական
ծավալը (թվերով)
ՍՏԱՑՈՂ
________ .__________________________.
.__________________________.
Պարտատոմսերի գնման գինը
գործարքի գումարը
ԴԵՊՈ ՀԱՇԻՎ .__________________________.
.__________________________.
._______________________________________________________________________.
| Պարտատոմսերի անվանական ծավալը (բառերով) |
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
._______________________________________________________________________.
Պարտատոմսերի գնման գինը/գործարքի գումարը (բառերով)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Վճարման նպատակը/գործարքի կատարման հիմքը
«___» ____________ 200 __ թ.
(կատարման
ամսաթիվը)
Ներդրող/ենթապահառու | /_______________________/ |
| Ա կարգի ստորագրություն |
/________________/ | |
| /_____________________/ | Կ. Տ.
Բ կարգի ստորագրություն
ՀՀ կենտրոնական բանկի նշումները հանձնարարականի կատարման վերաբերյալ
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
«___» ________ 200 ___ թ. /___________________________/
(Իրավասու անձի ստորագրությունը)
ՀԱՎԵԼՎԱԾ 3
____________
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ԹԻՎ ____
____________________________ «_____» _____________ 200 ___ թ.
Ենթապահառուի անվանումը (ներկայացման
ամսաթիվը)
Գրավատու
________ .________________________________.
.________________________________.
Պարտատոմսերի պետական գրանցման համարը
ԴԵՊՈ ՀԱՇԻՎ .__________________________.
.__________________________.
.____________________________. .__________________________.
.____________________________. .__________________________.
դրամական հաշիվ Պարտատոմսերի անվանական
ծավալը (թվերով)
Գրավառու
________ .__________________________.
.__________________________.
Պարտատոմսերով գործարքի
գումարը (թվերով)
ԴԵՊՈ ՀԱՇԻՎ .__________________________.
.__________________________.
._______________________________________________________________________.
| Պարտատոմսերի անվանական ծավալը (բառերով) |
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
._______________________________________________________________________.
Պարտատոմսերով գործարքի գումարը (բառերով)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Գործարքի նպատակը/կատարման հիմքը
«___» ____________ 200 __ թ.
(կատարման
ամսաթիվը)
Ներդրող/ենթապահառու | /_______________________/ |
| Ա կարգի ստորագրություն |
/________________/ | |
| /_____________________/ | Կ. Տ.
Բ կարգի ստորագրություն
ՀՀ կենտրոնական բանկի նշումները հանձնարարականի կատարման վերաբերյալ
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
«___» ________ 200 ___ թ. /___________________________/
(Իրավասու անձի ստորագրությունը)
ՀԱՎԵԼՎԱԾ 4
____________
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ԹԻՎ _____
____________________________ «_____» _____________ 200 ___ թ.
Ենթապահառուի անվանումը (ներկայացման
ամսաթիվը)
Գրավառու
________ .________________________________.
.________________________________.
Պարտատոմսերի պետական գրանցման համարը
ԴԵՊՈ ՀԱՇԻՎ .__________________________.
.__________________________.
.____________________________.
.____________________________.
դրամական հաշիվ
Գրավատու
________ .__________________________.
.__________________________.
Պարտատոմսերի անվանական
ծավալը (թվերով)
ԴԵՊՈ ՀԱՇԻՎ .__________________________.
.__________________________.
.__________________________.
.__________________________.
Պարտատոմսերով գործարքի
գումարը (թվերով)
._____________________________.
._____________________________.
դրամական հաշիվ
._______________________________________________________________________.
| Պարտատոմսերի անվանական ծավալը (բառերով) |
|_______________________________________________________________________|
|_______________________________________________________________________|
._______________________________________________________________________.
Պարտատոմսերով գործարքի գումարը (բառերով)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Գործարքի նպատակը/կատարման հիմքը
«___» ____________ 200 __ թ.
(կատարման
ամսաթիվը)
Ներդրող/ենթապահառու | /_______________________/ |
| Ա կարգի ստորագրություն |
/________________/ | |
| /_____________________/ | Կ. Տ.
Բ կարգի ստորագրություն
ՀՀ կենտրոնական բանկի նշումները հանձնարարականի կատարման վերաբերյալ
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
«___» ________ 200 ___ թ. /___________________________/
(Իրավասու անձի ստորագրությունը)
ՀԱՎԵԼՎԱԾ 5
____________
ՏԵՂԵԿԱՆՔ
_________________________________________________
(Գրավառու Դիլերի կոդը) (Գրավառու Դիլերի անվանումը)
Գրավառուի օգտին գրավադրված արժեթղթերի վերաբերյալ
օր/ամիս/տարի դրությամբ
._________________________________________________________________________.
| Արժեթղթի | Թողարկման | Մինչև | Գրավատուի | Գրավատուի | Գրավադրված |
| պետական | ամսաթիվը | մարումը | կոդը | տեսակը | արժեթղթերի |
| գրանցման | | օրերի | | | ծավալը |
| համարը | | քանակը | | | |
|_________________________________________________________________________|
| Սեփական արժեթղթեր (OWN) |
|_________________________________________________________________________|
|__________|___________|__________|___________|___________|_______________|
|__________|___________|__________|___________|___________|_______________|
|__________|___________|__________|___________|___________|_______________|
|_________________________________________________________________________|
| Ընդամենը |
|_________________________________________________________________________|
| Ներդրողների արժեթղթեր (INY) |
|_________________________________________________________________________|
|__________|___________|__________|___________|___________|_______________|
|__________|___________|__________|___________|___________|_______________|
|__________|___________|__________|___________|___________|_______________|
|_________________________________________________________________________|
| Ընդամենը |
|_________________________________________________________________________|
._________________________________________________________|_______________|
Ընդամենը ._______________.
ՀՀ ԿԲ բանկային գործառնությունների բաժնի պետ _______________
Պատասխանատու կատարող _______________
Տեղեկանքը կազմվել է օր/ամիս/տարի ժամ:րոպե:վայրկյան
ՀԱՎԵԼՎԱԾ 6
_____________
ՏԵՂԵԿԱՆՔ
___________________________________________________
(Գրավառու Դիլերի կոդը) (Գրավառու Դիլերի անվանումը)
Գրավառուի օգտին գրավադրված dd/mm/yy մարված ______________________________
(Արժեթղթերի պետական գրանցման
համարը)
պարտատոմսերի վերաբերյալ
Գրավառուի օգտին (OWN) գրավադրված պարտատոմսեր
._________________________________________________________________________.
| Գրավատուի| Գրավատուի | Գրավատուի | Ընդհանուր | Գրավատու Դիլերի |
| կոդը | սեփական | ներդրողների | ծավալը | «Գրավադրված |
| | գրավադրված | գրավադրված | (դրամ) | Պարտատոմսերի մարումից |
| | արժեթղթերի | արժեթղթերի | | առաջացած միջոցների |
| | ծավալը` | ծավալը` | | հաշվի» համարը |
| | (դրամ) | (դրամ) | | |
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________.
| Ընդամենը | | | |
._________________________________________________.
Գրավառուի ներդրողների օգտին (INY) գրավադրված պարտատոմսեր
._________________________________________________________________________.
| Գրավատուի| Գրավատուի | Գրավատուի | Ընդհանուր | Գրավատու Դիլերի |
| կոդը | սեփական | ներդրողների | ծավալը | «Գրավադրված |
| | գրավադրված | գրավադրված | (դրամ) | Պարտատոմսերի մարումից |
| | արժեթղթերի | արժեթղթերի | | առաջացած միջոցների |
| | ծավալը` | ծավալը` | | հաշվի» համարը |
| | (դրամ) | (դրամ) | | |
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________|
|__________|____________|_____________|___________|_______________________.
| Ընդամենը | | | |
._________________________________________________.
ՀՀ ԿԲ բանկային գործառնությունների բաժնի պետ _______________
Պատասխանատու կատարող _______________
Տեղեկանքը կազմվել է օր/ամիս/տարի ժամ:րոպե:վայրկյան
ՀԱՎԵԼՎԱԾ 7
____________
ՏԵՂԵԿԱՆՔ
___________________________________________________
(Գրավատու Դիլերի կոդը) (Գրավատու Դիլերի անվանումը)
Գրավատուի dd/mm/yy մարված _______________________________________________
(Արժեթղթերի պետական գրանցման համարը)
գրավադրված պարտատոմսերի վերաբերյալ
Գրավատուի սեփական գրավադրված պարտատոմսեր
._________________________________________________________________________.
| Գրավառուի կոդը | Գրավառուի տեսակը (OWN/INY) | Գրավադրված արժեթղթերի |
| | | ծավալը |
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|_____________________________________________|___________________________|
| Ընդամենը | |
._________________________________________________________________________.
Գրավատուի ներդրողների գրավադրված պարտատոմսեր
._________________________________________________________________________.
| Գրավառուի կոդը | Գրավառուի տեսակը (OWN/INY) | Գրավադրված արժեթղթերի |
| | | ծավալը |
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|________________|____________________________|___________________________|
|_____________________________________________|___________________________|
| Ընդամենը | |
._________________________________________________________________________.
________________ դրամ գրավադրված դրամական միջոցներ մուտքագրվել են (գումարը թվերով)
_____________________________ թիվ ______________________________________
(Գրավատու դիլերի անվանումը) (Գրավատու դիլերի «Գրավադրված Պարտ.
մարումից առաջացած միջոցների հաշվի»
համարը)
հաշվի վրա:
ՀՀ ԿԲ բանկային գործառնությունների բաժնի պետ _______________
Պատասխանատու կատարող _______________
Տեղեկանքը կազմվել է օր/ամիս/տարի ժամ:րոպե:վայրկյան
ՀԱՎԵԼՎԱԾ 8
_____________
ՏԵՂԵԿԱՆՔ
_______________________________________________________
(Գրավատու Դիլերի կոդը) (Գրավատու Դիլերի անվանումը)
Գրավատուի գրավադրված ______________________________________ պարտատոմսերի
(Արժեթղթերի պետական գրանցման համարը)
մարման վերաբերյալ
dd/mm/yy մարվել են __________________________ Գրավատուի _________ դրամ
(Գրավատու Դիլերի կոդը)
(Գրավատու Դիլերի անվանումը)
ընդհանուր ծավալի ____________________________________ թողարկման
(Արժեթղթերի պետական գրանցման համարը)
գրավադրված պարտատոմսեր:
Մարումից գոյացած __________________ դրամ գրավադրված դրամական միջոցները
(գումարը թվերով)
մուտքագրվել են _____________________________ թիվ ________________________
(Գրավատու դիլերի անվանումը) (Գրավատու Դիլերի
«Գրավադրված Պարտ.
մարումից առաջացած
միջոցների հաշվի» համարը)
հաշվի վրա:
Միջոցները գրավադրված են ստորև նշված Գրավառու Դիլերների/Գրավառու Դիլերների ներդրողների օգտին
._________________________________________________________________________.
| Գրավա- |Գրավա-| Նշումներ միջոցների ելքագրման |Նշումներ միջոցներ և |
| ռուի |դրված | վերաբերյալ |ելքագրման վերաբերյալ |
| կոդը |միջոց-|______________________________|__________________________|
| |ների | ելքա- |հիմնա-| ելքա- | մնա- |ելքա-| հիմնա-| ելքա- մնա- |
| |ծավալը| գրման |վորող | գրվող | ցորդ |գրման| վորող | գրվող ցորդ |
| |դրամով| ամսա- |փաստա-| գումար| |ամսա-| փաստա-| գու- |
| | | թիվ |թուղթ | | |թիվ | թուղթ | մար |
|________|______|_______|______|_______|_______|_____|_______|____________|
|________|______|_______|______|_______|_______|_____|_______|____________|
|________|______|_______|______|_______|_______|_____|_______|____________|
|________|______|_______|______|_______|_______|_____|_______|____________|
|________|______|_______|______|_______|_______|_____|_______|____________|
._________________________________________________________________________.
Պատասխանատու կատարող ________________
Տեղեկանքը կազմվել է օր/ամիս/տարի ժամ:րոպե:վայրկյան
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
________________ «____»________ թ.
(կնքման վայրը)
_________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը) այսուհետ` «Հավատարմագրային կառավարիչ» , ի դեմս` _________________________________ , որը գործում է _______________________
(ազգանունը, անունը, պաշտոնը) (կանոնադրության,
______________________________ հիման վր մի կողմից, և __________________
լիազորագրի կամ այլնի) (կազմակերպության
_________________________________________________________________________
(անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը)
այսուհետ` «Կառավարման հիմնադիր» , ի դեմս` ___________________________
(պաշտոնը, ազգանունը, անունը)
որը գործում է __________________________________________ հիման վրա, մյուս
(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)
կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Կառավարման հիմնադիրը սույն պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքը հանձնում է Հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը, իսկ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ Կառավարման հիմնադրի:
1.2. Սույն պայմանագրով հավատարմագրային կառավարման է հանձնված անշարժ գույք, որը գտնվում է __________________________ :
(հասցեն)
Շենքի հատակագիծը սույն պայմանագրի անբաժանելի մասն է (թիվ 1 հավելված):
1.3. Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
1.4. Սույն պայմանագրով շահառու է Կառավարման հիմնադիրը:
1.5. Հավատարմագրային կառավարման նպատակը գույքի օգտագործումից առավելագույն շահույթ ստանալն է:
1.6. Թիվ 1 հավելվածում նշված անշարժ գույքը Կառավարման հիմնադրին է պատկանում սեփականության իրավունքով և ազատ է երրորդ անձանց իրավունքներից:
Գույքը հավատարմագրային կառավարման է հանձնվում __________________
(օր, ամիս, տարի) ժամկետով:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Հավատարմագրային կառավարիչը`
2.1.1. իրականացնելով գույքի հավատարմագրային կառավարումը, իրավունք ունի այդ գույքի նկատմամբ կատարել իրավաբանական և փաստացի ցանկացած գործողություն, որոնք ուղղված են սույն պայմանագրի 1.5 կետում նշված նպատակին հասնելու համար.
2.1.2. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման հանձնված գույքի նկատմամբ գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես Հավատարմագրային կառավարիչ: Այդպիսի նշման բացակայության դեպքում Հավատարմագրային կառավարիչը երրորդ անձանց առջև պատասխանատվություն է կրում անձամբ և իրեն պատկանող ամբողջ գույքով.
2.1.3. Գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների ընթացքում Հավատարմագրային կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում: Այդ գործողությունների հետևանքով ծագած պարտավորությունները կատարվում են այդ գույքի հաշվին.
2.1.4. իրեն հանձնված գույքն առանձնացնում է իր այլ գույքից.
2.1.5. հավատարմագրային կառավարման հետ կապված գործունեության հաշվարկների համար բացում է առանձին բանկային հաշիվ.
2.1.6. իրեն հանձնված գույքի նկատմամբ, օրենքով և սույն պայմանագրով նախատեսված շրջանակներում, իրականացնում է սեփականատիրոջ լիազորություններ.
2.1.7. ինքնուրույն և իր հաշվին ապահովում է գույքի պահպանվածությունը, իրականացնում է գույքի ընթացիկ և հիմնական վերանորոգումը, կատարում է գույքի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը.
2.1.8. հավատարմագրային կառավարման ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի պահանջել իր իրավունքների խախտման վերացում.
2.1.9. յուրաքանչյուր տարի, ոչ ուշ, քան մինչև ________________________
(ամիսը, ամսաթիվը)
Կառավարման հիմնադրին է ներկայացնում իր գործունեության հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացվում է գրավոր և պետք է տեղեկություն պարունակի Հավատարմագրային կառավարչի կնքած գործարքների և այլ գործողությունների, հաշվետու տարվա ընթացքում գույքի օգտագործումից ստացված շահույթի գումարների, Հավատարմագրային կառավարչի ծախսած գումարների մասին: Հավատարմագրային կառավարիչը հաշվետվությանը պետք է կցի հաշվետվություն շարադրված տեղեկությունները հաստատող ֆինանսական փաստաթղթեր:
2.1.10. Գույքի հավատարմագրային կառավարումն իրականացնում է անձամբ: Հավատարմագրային կառավարիչը կարող է այլ անձի հանձնարարել իր անունից կատարելու գույքի կառավարման անհրաժեշտ գործողություններ` նախապես ստանալով Կառավարման հիմնադրի գրավոր համաձայնությունը: Այս դեպքում հավատարմագրային կառավարիչն իր ընտրած անձի գործողությունների համար պատասխանատու է այնպես, ինչպես իր սեփական գործողությունների համար:
2.1.11. իրավունք չունի առանց Կառավարման հիմնադրի համաձայնության օտարել գույքը, այդ գույքի նկատմամբ կատարել որևէ փոփոխություն:
2.2. Կառավարման հիմնադիրը`
2.2.1. սույն պայմանագիրը ստորագրելու պահից _____________________
(թվերով և բառերով)
օրվա ընթացքում նախապատրաստում է փաստաթղթերը և դրանք ներկայացնում պետական գրանցման համար: Սույն պայմանագրի նոտարական ձևակերպման և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է կառավարման հիմնադիրը:
2.2.2. Սույն պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման պահից _____________________ օրվա ընթացքում գույքը հանձնում է Հավատարմագրային (թվերով և բառերով)
կառավարչին.
2.2.3. Գույքի հանձնումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությամբ, որում նշվում են`
ա) արձանագրության ամսաթիվը և կազմելու վայրը.
բ) կողմերի անվանումները.
գ) գույքի ցանկը (անվանումը, քանակը).
դ) գույքի վիճակը հանձնման պահին:
2.2.4. Սույն պայմանագրի գործողության ընթացքում իրավունք ունի հսկողություն իրականացնել Հավատարմագրային կառավարչի գործունեության նկատմամբ` վերջինիս ֆինանսական, հաշվապահական և այլ փաստաթղթերին ծանոթանալու և գույքը զննելու միջոցով:
2.2.5. Վարձատրում է Հավատարմագրային կառավարչին, ինչպես նաև սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում հատուցում է նրա ծախսերը:
3. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Կառավարման հիմնադիրը յուրաքանչյուր տարի` Հավատարմագրային կառավարչի հաշվետվությունը ներկայացնելու պահից ______________________
(թվերով և բառերով)
օրվա ընթացքում վերջինիս վարձատրում է հաշվետու տարվա համար նրա ստացած շահույթի գումարից ________ տոկոսի չափով:
3.2. Վարձատրության հետ միաժամանակ Կառավարման հիմնադիրը ստացված շահույթի գումարից Հավատարմագրային կառավարչին հատուցում է գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում նրա կրած ծախսերը:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքի նկատմամբ հոգատարություն չցուցաբերած Հավատարմագրային կառավարիչը Կառավարման հիմնադրին հատուցում է գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում բաց թողնված օգուտը և գույքի կորստով կամ վնասվածքով պատճառված վնասները` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածությունը, ինչպես նաև բաց թողնված օգուտը:
4.2. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, ար այդ վնասները տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ Կառավարման հիմնադիրի գործողությունների հետևանքով:
4.4. Գույքի հավատարմագրային կառավարման կապակցությամբ առաջացած պարտավորություններով պարտքերը մարվում են նույն գույքի հաշվին: Այդ գույքի անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել Հավատարմագրային կառավարչի գույքի վրա, իսկ այդ գույքի անբավարարության դեպքում` հավատարմագրային կառավարման չհանձնված Կառավարման հիմնադրի գույքի վրա:
4.5. Հավատարմագրային կառավարիչը, ի ապահովում այն վնասների հատուցման, որոնք կարող են Կառավարման հիմնադրին պատճառվել սույն պայմանագրի ոչ պատշաճ կատարմամբ, Կառավարման հիմնադրին որպես գրավ հանձնում է գույք:
Գրավը հանձնելու պայմանները որոշվում են գրավի պայմանագրով, որը սույն պայմանագրին կից թիվ 2 հավելվածն է:
5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է _______________________________ դատարանի քննությանը:
(դատարանի անվանումը)
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրանից բխող իրավունքների պետական գրանցման պահից, և շարունակում է գործել _________________________
(թվերով և բառերով)
տարվա ընթացքում:
Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո` Կողմերից որևէ մեկից պայմանագրի դադարման վերաբերյալ դիմում չստացվելու դեպքում, պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և նույն պայմաններով, որոնք նախատեսված են սույն պայմանագրով:
7.2. Սույն պայմանագիրը կնքված է ___________ լեզվով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
7.3. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ են մտնում միայն դրանց պետական գրանցման պահից:
7.4. Սույն պայմանագրի դադարեցման հիմքերը որոշվում են գործող օրենսդրությանը համապատասխան:
7.5. Կողմերից մեկի կողմից պայմանագրից հրաժարվելու դեպքում մյուս կողմը պետք է այդ մասին տեղեկացնի պայմանագիրը դադարեցնելուց ___________ օր առաջ:
7.6. Սույն պայմանագրի դադարեցման դեպքում հավատարմագրային կառավարման ներքո գտնվող գույքը Կառավարման հիմնադրին է հանձնվում ________ օրվա ընթացքում:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարման հիմնադիր Հավատարմագրային կառավարիչ
_________________________ __________________________
(հասցեն) (հասցեն)
___________________________ ___________________________
(բանկային վավերապայմանները) (բանկային վավերապայմանները)
___________________________ ___________________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ. Տ. Կ. Տ.
Եթե կողմը քաղաքացի է, ապա` __________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն,
_________________________________________________________________________
անձնագրի, սերիան, երբ և ում կողմից է տրվել)