051.0150.140302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2002 թվականի N 150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատանքային ներքին կարգապահական կանոնների նոր տարբերակը:
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 05.08.98թ. թիվ 567 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, 31.07.98թ. թիվ 556 հրամանի 2 կետի «գ» ենթակետը, 06.04.98թ. թիվ 251 հրամանով հաստատված «ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների հանգստյան և այլ ոչ աշխատանքային օրերին աշխատելու վերաբերյալ» կարգը, 28.08.98թ. թիվ 629 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին ամենամյա արձակուրդից վաղաժամկետ հետ կանչելու վերաբերյալ» կարգը, 28.01.2000թ.թիվ 49 և 24.05.2001թ. թիվ 318 հրամանները:
3. Սույն հրամանն ուժի մեջ է ս.թ. ապրիլի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ՀՀ կենտրոնական բանկ աշխատանքի ընդունումը և աշխատանքից ազատումը
ՀՀ կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) աշխատանքի ընդունումը և աշխատանքից ազատումը իրականացվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
1.1. Կենտրոնական բանկ աշխատանքի ընդունումն անորոշ ժամանակով կատարվում է համաձայն Կենտրոնական բանկի նախագահի հրամանի և Կենտրոնական բանկի անձնակազմի հաստիքային ցուցակին համապատասխան, իսկ որոշակի ժամկետով, համաձայն երկկողմանի աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է Կենտրոնական բանկի նախագահի և աշխատակցի միջև: Կենտրոնական բանկ աշխատանքի ընդունելությունը կարգավորվում է համաձայն գործող «ՀՀ կենտրոնական բանկի աշխատատեղերը համալրելու վերաբերյալ» կարգի:
1.2. Աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում`
- կողմերի համաձայնությամբ
- ժամկետը լրանալուն պես
- աշխատակցի զորակոչվելու կամ զինվորական ծառայության ընդունվելու դեպքում
- աշխատակցի նախաձեռնությամբ կամ ադմինիստրացիայի 1*) նախաձեռնությամբ
- աշխատակցի համաձայնությամբ նրան այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն փոխադրելու կամ նրա` ընտրովի պաշտոնի անցնելու դեպքում
- հիմնարկի հետ միասին այլ վայր աշխատանքի փոխադրվելուց աշխատակցի հրաժարվելու, ինչպես նաև աշխատանքի էական պայմանները փոփոխվելու կապակցությամբ աշխատանքը շարունակելուց հրաժարվելու դեպքում
- դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, որով աշխատակիցը դատապարտված է (բացի պայմանական դատապարտության և դատավճռի կատարումը հետաձգելու դեպքերից) ազատազրկման, ուղղիչ աշխատանքների ոչ ըստ աշխատանքի վայրի կամ տվյալ աշխատանքը շարունակելու հնարավորությունը բացառող այլ պատժի:
1.2.1. Կենտրոնական բանկի աշխատակիցները իրավունք ունեն լուծելու աշխատանքային հարաբերությունները, այդ մասին նախօրոք գրավոր զգուշացնելով ադմինիստրացիային:
1.2.2. Դիմում ներկայացնելու պահից մինչև երկամսյա ժամկետի լրանալը աշխատակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր դիմումը կամ նախկին դիմումը վերացնելու մասին նոր դիմում տալու:
1.2.3. Արձակում չի թույլատրվում, եթե աշխատակիցը դիմում տալու օրվանից երկու ամիս անցնելուց հետո փաստորեն աշխատանքից չի ազատվել և չի պնդել իր ցանկությունը աշխատանքային հարաբերությունները լուծելու վերաբերյալ:
-------------------
1*) սույն կարգով, ինչպես նաև սույն կարգից բխող այլ իրավական ակտերով,
ՀՀ կենտրոնական բանկի ադմինիստրացիան համարվում է ՀՀ կենտրոնական
բանկի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում «ՀՀ կենտրոնական
բանկի մասին» օրենքով սահմանված կարգով նրան փոխարինողը:
1.2.4. Աշխատակցի և ադմինիստրացիայի պայմանավորվածության դեպքում աշխատանքային հարաբերությունները կարող են լուծվել մինչև երկամսյա ժամկետի լրանալը:
1.2.5. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը աշխատակցի պահանջով ենթակա է վաղաժամ լուծման այն դեպքերում, երբ նրա հիվանդությունը կամ հաշմանդամությունը խոչընդոտ են հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելուն, երբ ադմինիստրացիան խախտում է աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքային պայմանագիրը և այլ հարգելի պատճառներով:
1.2.6. Առանց Կենտրոնական բանկի արհմիութենական կոմիտեի համաձայնության (բացառությամբ` փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում) Կենտրոնական բանկի ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների լուծում չի թույլատրվում:
1.2.7. Աշխատանքից ազատումը (այդ թվում նաև ժամկետային պայմանագրի ժամկետը լրանալիս, կամ վերջինիս վաղաժամկետ դադարեցման դեպքում), ձևակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:
1.2.8. Աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում աշխատակցի հետ վերջնահաշվարկ է կատարվում և անմիջապես տրվում է նրա աշխատանքային գրքույկը:
2. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների պարտականությունները
2.1. Կենտրոնական բանկի աշխատակիցները Կենտրոնական բանկի ծառայողներն են և սպասարկող անձնակազմը:
Կենտրոնական բանկի ծառայողներն են համարվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված և Կենտրոնական բանկի կանոնադրությամբ և հաստիքացուցակով հաստատված պաշտոններ զբաղեցնող անձինք:
Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի խնդիրների կատարման հետ, այդ թվում` օժանդակ տնտեսության սպասարկման բնագավառում ընդգրկված աշխատակիցները: Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, պարտականությունները, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:
2.2. Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են`
- ենթարկվել Կենտրոնական բանկի աշխատանքային ներքին կարգապահական կանոններին
- կատարել աշխատանքներ իրենց մասնագիտական գիտելիքներին և որակավորմանը համապատասխան, որոնք բխում են պաշտոնային պարտականություններից և սահմանված են Կենտրոնական բանկի հրահանգներով և ստորաբաժանումների կանոնադրություններով
- ժամանակին և ճիշտ կատարել ղեկավարության հանձնարարությունները
- խնամքով վերաբերվել Կենտրոնական բանկի գույքին, ճիշտ և նպատակային օգտագործել աշխատանքի համար իրեն հատկացված տեխնիկական և նյութական միջոցները
- չծխել ՀՀ կենտրոնական բանկի շենքում
- ունենալ պատշաճ կեցվածք
- չճաշել աշխատասենյակներում:
2.3. Կենտրոնական բանկում ծառայության ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող զբաղեցնել համատեղությամբ պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք և աշխատանքային ժամերին` գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք:
2.4. Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ:
2.5. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի ծառայողներին արգելվում է անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով բանկերից ստանալ առևտրային վարկեր: Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացված այլ բնույթի վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Այդպիսի վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում:
2.6. Կենտրոնական բանկի աշխատակիցները կարող են`
- դրամական ավանդներ պահել ինչպես Կենտրոնական բանկում, այնպես էլ այլ բանկերում.
- ձեռք բերել արժեթղթեր, պարտատոմսեր, լինել այլ կազմակերպա-իրավական ձեռնարկությունների բաժնետերեր և հիմնադիրներ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2.7. Կենտրոնական բանկի աշխատակիցները օգտվում են Կենտրոնական բանկի աշխատակիցների համար սահմանված խրախուսման միջոցներից, արտոնություններից և երաշխիքներից (մասնագիտական որակավորման բարձրացում, հանգստի բարելավում, աշխատանքային պայմանների և անվտանգության տեխնիկայի ապահովում և այլն):
2.8. Կենտրոնական բանկի աշխատակիցները կարող են ուղարկվել ծառայողական գործուղման (այդ թվում և վերապատրաստման նպատակով):
Գործուղման մեջ գտնվելու ամբողջ ժամանակաշրջանում պահպանվում են գործուղված աշխատակիցների աշխատատեղերը (պաշտոնները) և աշխատավարձը: Գործուղումից վերադառնալիս աշխատակիցները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ` ըստ Կենտրոնական բանկում գործող ծառայողական գործուղումների կարգի:
Անհարգելի պատճառով գործուղում (բացառությամբ վերապատրաստման նպատակով) մեկնելուց հրաժարվելը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում, որի համար աշխատակցի հանդեպ կարող է կիրառվել կարգապահական տույժ:
Հղի կանանց, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխա ունեցող կանանց գործուղման ուղարկել չի թույլատրվում:
Երկուսից մինչև ութ տարեկան երեխաներ ունեցող կանայք չեն կարող գործուղման ուղարկվել առանց նրանց համաձայնության:
Գործուղման ծախսերը ձևակերպվում են ըստ Կենտրոնական բանկում գործող ծառայողական գործուղումների վերաբերյալ կարգի:
2.9. Կենտրոնական բանկի աշխատակիցները ենթակա են ատեստավորման` ըստ Կենտրոնական բանկում գործող կարգի (բացառությամբ սպասարկող անձնակազմի աշխատակիցների):
2.10. Կենտրոնական բանկի աշխատակիցները, նախկինում Կենտրոնական բանկի աշխատակից հանդիսացող անձինք, ինչպես նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք Կենտրոնական բանկին ծառայություններ և աշխատանքներ են մատուցում կամ մատուցել են նախկինում, իրավունք չունեն հրապարակելու ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:
Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը, եթե բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրման պահանջը չի համապատասխանում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի և «ՀՀ կենտրոնական բանկում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման և տրամադրման մասին» կարգի դրույթներին:
Կենտրոնական բանկի աշխատակիցները իրենց ծառայողական պարտականությունները ստանձնելիս ստորագրում են պարտավորագիր, որը պարունակում է դրույթներ (կետեր)` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ չհրապարակելու մասին: Պարտավորագրի դրույթներում նշվում են աշխատակցի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ծանուցման, պահպանման և տրամադրման վերաբերյալ պարտավորություն վերցնելու և նախատեսված պատասխանատվություն ստանձնելու մասին:
2.11. Կենտրոնական բանկի աշխատակիցները կրում են նյութական պատասխանատվություն պաշտոնային պարտականությունների կատարելու համար իրենց հանձնած գույքի, տեխնիկական և նյութական միջոցների համար ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
3. ՀՀ կենտրոնական բանկի ադմինիստրացիայի պարտականությունները
3.1. Կենտրոնական բանկի ադմինիստրացիան պարտավորվում է`
- ապահովել աշխատակիցներին աշխատանքով
- ծանոթացնել աշխատակիցներին իրենց հանձնարարվող աշխատանքի, աշխատանքային պայմանների, կատարված աշխատանքի համար վճարման կարգի, աշխատակիցների իրավունքների ու պարտականությունների հետ
- ծանոթացնել աշխատակիցներին ՀՀ կենտրոնական բանկի աշխատանքային ներքին կարգապահական կանոններին
- ճշտորեն կազմակերպել աշխատակիցների աշխատանքը
- ապահովել աշխատանքային կարգապահությունը
- անշեղորեն պահպանել աշխատանքային օրենսդրությունը
- աշխատակիցների համար ստեղծել աշխատանքային անհրաժեշտ պայմաններ, այդ թվում` հատկացնել իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական և նյութական միջոցներ
- վճարել աշխատակիցներին ամսական աշխատավարձ (վճարումը կատարել ամսվա 16-ին և հաջորդ ամսվա 01-ին)
-------------------
1*) ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի անդամները
և աշխատակիցները ՀՀ կենտրոնական բանկից ստացվող աշխատավարձ և դրան
հավասարեցված մյուս վճարումները, օգնությունները ստանում են
առևտրային բանկերում իրենց ունեցած բանկային հաշիվներից:
- ուշադիր վերաբերվել աշխատակիցների կարիքներին ու պահանջներին, բարելավել նրանց աշխատանքի ու կենցաղի պայմանները
- տրամադրել վկայականներ Կենտրոնական բանկի աշխատակիցներին (հրամանագրված):
4. ՀՀ կենտրոնական բանկում աշխատաժամանակը և նրա օգտագործումը
4.1. ՀՀ կենտրոնական բանկում աշխատանքային օրը սահմանված է 9.00-18.00-ը, ընդմիջումը` 13.00-14.00-ը: Աշխատակիցները պարտավոր են լինել իրենց աշխատանքային տեղերում առավոտյան 9.00-ից 18.00-ը: Ընդմիջման ընթացքում աշխատակիցներին իրավունք է տրվում բացակայել աշխատանքի վայրից:
4.2. Աշխատակիցները կարող են բացակայել աշխատանքից աշխատանքի ժամերին ծառայողական նպատակներով, իսկ բացառիկ դեպքերում` անձնական նպատակներով:
4.3. Ծառայողական նպատակներով Կենտրոնական բանկի տարածքից պարտականությունների իրականացումը պայմանավորված է տեղային գործուղումներով:
4.3.1. Այն աշխատակիցների ցանկը, որոնց ելքը և մուտքը Կենտրոնական բանկ աշխատանքային ժամերին համարվում է ազատ, նախօրոք համաձայնեցվում է Կենտրոնական բանկի նախագահի հետ:
4.3.2. Աշխատանքային ժամերին Կենտրոնական բանկի տարածքից աշխատակիցների (բացառությամբ 4.3.1 կետում նշված անձանց) ելքը ծառայողական նպատակով, թույլատրվում է տեղային գործուղման թերթիկների (հավելված 1) հիման վրա, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ, իսկ ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարների համար` Կենտրոնական բանկի նախագահի համաձայնությամբ:
4.3.3. Տեղային գործուղման թերթիկները լրացվում և հաշվառվում են ստորաբաժանման գործավարի կողմից: Կենտրոնական բանկի շենքից դուրս գալու պահին, գործուղման թերթիկը աշխատակցի կողմից տրվում է Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության Ներքին անվտանգության բաժնի աշխատակցին:
4.3.4. Տեղային գործուղման թերթիկում նշված ժամերից ավել բացակայելու դեպքում աշխատակիցը գրավոր բացատրագիր է ներկայացնում ստորաբաժանման ղեկավարին:
4.4. Անձնական նպատակով, խիստ անհրաժեշտության դեպքում, աշխատանքային ժամերին Կենտրոնական բանկից աշխատակիցները կարող են բացակայել աշխատանքի վայրից` տարեկան մինչև 32 ժամ` առանց աշխատավարձից որևէ պահումի, միայն ինքնուրույն ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ:
4.4.1. Անձնական նպատակով աշխատանքային ժամերին Կենտրոնական բանկի տարածքից աշխատակիցների ելքը թույլատրվում է արձակման թերթիկների (հավելված 2) հիման վրա, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ, իսկ ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարների համար` Կենտրոնական բանկի նախագահի համաձայնությամբ:
--------------------
1*) Այդ ժամերը չեն կարող կուտակվել տարիների ընթացքում և չեն կարող
օգտագործվել լրիվ օր բացակայելու նպատակով
4.4.2. Արձակման թերթիկը լրացվում է աշխատակցի կողմից, իսկ հաշվառումը կատարվում է ստորաբաժանման գործավարի կողմից: Կենտրոնական բանկի շենքից դուրս գալու պահին թերթիկը տրվում է Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության Ներքին անվտանգության բաժնի աշխատակցին:
4.4.3. Առանձին դեպքերում, երբ աշխատակիցը աննախադեպ պատճառներով չի կարողացել առավոտյան ներկայանալ աշխատանքի, նա տեղեկացնում է իր ղեկավարին: Ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ գործավարի կողմից լրացվում է արձակման թերթիկ աշխատակցի անունով, պարտադիր նշելով աշխատակցի ներկայանալու ժամը, և տրվում է Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչություն:
4.4.4. Տարեկան 32 ժամը գերազանցելու դեպքում աշխատակիցները լրացնում են արձակման թերթիկ-դիմում 2 (հավելված 3), համաձայն որի բացակայող աշխատակցի վարձատրությունը իրականացվում է աշխատած ժամանակին համապատասխան:
4.4.5. Արձակման թերթիկ-դիմումում նշված ժամերը գերազանցելու դեպքում բացակայությունները համարվում են անհարգելի:
4.5. Բացակայության ժամկետ է համարվում փաստացի բացակայած ժամանակը (տեղային գործուղման, արձակման թերթիկի և արձակման թերթիկ դիմումի հետևում Ներքին անվտանգության բաժնի աշխատակցի կողմից նշված ժամկետը, որը համեմատվում է մուտքի-ելքի համակարգի հետ):
4.6. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության կողմից տեղային գործուղման, արձակման թերթիկները և արձակման թերթիկ-դիմումները հանձնվում են համապատասխան ստորաբաժանումներին: Սահմանված ժամկետներում ստորաբաժանումների կողմից կազմված սահմանված ձևի ֆայլը (հավելված 5) INTRANET համակարգով ուղարկվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի Անձնակազմի կառավարման բաժին: Անձնակազմի կառավարման բաժին են հանձնվում նաև արձակման թերթիկ-դիմումները, որոնք հիմք են հանդիսանում աշխատակիցների վարձատրությունը աշխատած ժամանակին համապատասխան իրականացնելու համար:
4.7. Յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի օրը ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահին, նախորդ ամսվա ընթացքում ծառայողական նպատակներով բացակայած աշխատակիցների վերաբերյալ:
4.8. Տեղային գործուղման, արձակման թերթիկի և արձակման թերթիկ-դիմումի բացակայության դեպքում աշխատակցի բացակայությունը համարվում է անհարգելի:
4.9. Աշխատանքից լրիվ աշխատանքային օր բացակայելու դեպքում աշխատակիցները պարտավոր են ներկայացնել հարգելի բացակայությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր` անաշխատունակության թերթիկ (վճարվում է օրենքով սահմանված կարգով), բժշկի տեղեկանք, և օրենքով սահմանված այլ պետական կամ հասարակական պարտականություններ կատարելու երաշխիքներ:
--------------
2*) Արձակման թերթիկ-դիմումը դիտարկվում է որպես առանց աշխատավարձի
պահպանման աշխատանքից բացակայելու դիմում: Աշխատակիցը թերթիկում
բացակայության ժամերը պետք է նշի մինչև 30-ական րոպեներով
կլորացված, քանի որ «Diasoft Balance» հաշվապահական համալիր ծրագիրը
հնարավորություն չի տալիս տաբելում աշխատանքային ժամերը նշել
րոպեներով:
Մնացած աննախադեպ բացակայությունները կկարգավորվեն հետևյալ կերպ.
- ինքնուրույն ստորաբաժանման ղեկավարի համաձայնության դեպքում, աշխատակիցները նախօրոք կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին` առանց աշխատավարձի պահպանման արձակուրդ տրամադրելու համար
- նախապես դիմում, գրելու անհնարինության դեպքում, աշխատակիցը պարտավոր է բացակայության վերաբերյալ տեղեկացնել ստորաբաժանման ղեկավարին: Աշխատանքի ներկայանալուց անմիջապես հետո աշխատակիցը պետք է բացատրագիր ներկայացնի ՀՀ կենտրոնական բանկի նախագահին` բացակայությունը առանց աշխատավարձի պահպանման ձևակերպելու դիմումով (հավելված 4):
4.10. Աշխատակցի մերձավոր հարազատների (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մահվան դեպքում աշխատակցին թույլատրվում է բացակայել աշխատանքից 3 օր` առանց աշխատավարձից որևէ պահում կատարելու: Դեպքի մասին տեղյակ է պահվում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի ղեկավարին միջգրասենյակային հուշագրով:
4.11. Այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ԲՈՒՀ-երում, աշխատանքային ժամերին իրավունք ունեն բացակայելու Կենտրոնական բանկի տարածքից շաբաթական 4 ժամից ոչ ավել, համաձայն Անձնակազմի կառավարման բաժնի կողմից (ԲՈՒՀ-երից համապատասխան տեղեկանքների հիման վրա) կազմված և Կենտրոնական բանկի նախագահի հետ համաձայնեցված գրաֆիկի: Գրաֆիկը կազմվում է տարեկան երկու անգամ: Այս դեպքում նույնպես աշխատակցի կողմից լրացվում է արձակման թերթիկ` առանց աշխատավարձի որևէ պահում կատարելու: Վերջինս չի հաշվարկվում թույլատրելի 32 ժամերի մեջ:
4.12. Այն աշխատակիցները, որոնք հանդիսանում են ԲՈՒՀ-երի ցերեկային ուսուցման ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ և բացակայում են աշխատանքից շաբաթվա որոշակի օրերին և ժամերին, ստորաբաժանման ղեկավարի համաձայնության դեպքում պարտավոր են դիմել Կենտրոնական բանկի նախագահին` ներկայացնելով ուսումնական հաստատություններից դասերի օրերն ու ժամերն արտացոլող գրաֆիկը` նրանց համար ոչ լրիվ աշխատանքային օր սահմանելու նպատակով, որի հետևանքով նշված աշխատակիցները կվարձատրվեն աշխատած ժամանակին համապատասխան:
5. Կենտրոնական բանկի հանգստյան օրերը
5.1. Կենտրոնական բանկում սահմանված է հնգօրյա աշխատանքային շաբաթ, երկու հանգստյան օրերով` շաբաթ և կիրակի:
5.2. Հանգստյան օրերին Կենտրոնական բանկի առանձին աշխատակիցների աշխատանքի կարելի է ներգրավել Կենտրոնական բանկի նախագահի թույլատրությամբ` համաձայնեցված արհմիութենական կոմիտեի հետ, միայն անհետաձգելի, նախօրոք չնախատեսված աշխատանքներ կատարելու համար, որոնց շտապ կատարելուց կախված է Կենտրոնական բանկի հետագա նորմալ գործունեությունը:
5.3. Հանգստյան օրերին աշխատանքի ներգրավումը և փոխհատուցումը կատարվում է հետևյալ կերպ.
5.3.1. Կենտրոնական բանկի ստորաբաժանումների պետերի կողմից 2 օր առաջ Կենտրոնական բանկի նախագահի համաձայնեցմանն է ներկայացվում հանգստյան օրը աշխատելու անհրաժեշտությունը հիմնավորող զեկուցագիրը կից աշխատակիցների ցուցակով, որոնք պետք է դուրս գան աշխատանքի հանգստյան օրերին: Վերը նշված զեկուցագրի հիման վրա Անձնակազմի կառավարման բաժնի կողմից պատրաստվում է հրաման վերը նշված աշխատակիցների համար աշխատանքային օր հայտարարելու վերաբերյալ:
5.3.2. Հանգստյան օրերը աշխատանքային օր հայտարարելու դեպքում, աշխատանքային ժամեր են սահմանվում ժ.09.00-18.00-ը, ընդմիջում ժ.13.00-14.00-ը: Առանձին դեպքերում սահմանվում է ոչ լրիվ աշխատանքային օր: Այն աշխատակիցները, որոնց համար համաձայն Կենտրոնական բանկի նախագահի հրամանի հայտարարվել է աշխատանքային օր, պարտավոր են լինել իրենց աշխատանքային տեղերում սահմանված ժամերին համապատասխան: Հակառակ դեպքում վերոհիշյալ աշխատակիցների բացակայությունները կհամարվեն անհարգելի:
5.3.3. Հանգստյան օրերին ՀՀ կենտրոնական բանկ մուտք գործելը կարգավորվում է համաձայն Կենտրոնական բանկում գործող «ՀՀ կենտրոնական բանկի անցագրային ռեժիմի կազմակերպման մասին» կարգի:
5.3.4. Հանգստյան օրերին աշխատանքի համար սահմանվում է հավելում` ժամային (օրական) դրույքաչափի կրկնակի չափով, կամ աշխատողի ցանկությամբ` հավելման փոխարեն նրան տրամադրվում է համապատասխան քանակի հանգստյան օրեր (ժամեր):
5.4. Ոչ աշխատանքային օրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոնական և հիշատակի օրերը (բացառությամբ Հունվարի 28-ը` Բանակի օր, Ապրիլի 07-ը` Մայրության, գեղեցկության և սիրո տոն, Մայիսի 08-ը` Երկրապահի օր, Հունիսի 01-ը` Երեխաների իրավունքների պաշտպանության օր, Սեպտեմբերի 01-ը` Գիտելիքի, գրի և դպրության օր, Թարգմանչաց տոն` նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը, Սուրբ Վարդանանց տոն` բարի գործի և ազգային տուրքի օր` նշվում է Սուրբ Զատիկից ութ շաբաթ առաջ` հինգշաբթի օրը, Դեկտեմբերի 07-ը` Երկրաշարժի զոհերի հիշատակի օր,)
Դեկտեմբերի 31-ը
Հունվարի 01-ը Ծննդյան տոներ և Ամանոր
Հունվարի 02-ը
Հունվարի 06-ը Սուրբ Ծնունդ և Հայտնություն
Մարտի 08-ը Կանանց տոն
Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մայիսի 01-ը Աշխատանքի օր
Մայիսի 09-ը Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 28-ը Հանրապետության տոն
Հուլիսի 05-ը Սահմանադրության օր
Սեպտեմբերի 21-ը Անկախության տոն
5.4.1. Վերը նշված տոնական և հիշատակի օրերը չեն կարող հայտարարվել աշխատանքային օր:
5.4.2. Ոչ աշխատանքային տոնական օրերի նախօրյակին աշխատանքի տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
6. Աշխատակիցներին արձակուրդների տրամադրումը և հաշվարկումը
6.1. Կենտրոնական բանկի բոլոր աշխատակիցներին տրվում են ամենամյա արձակուրդներ:
6.1.1. Կենտրոնական բանկի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ է տրվում 24 աշխատանքային օր տևողությամբ:
6.1.2. Արձակուրդներ տալու հերթականությունը (նախնական գրաֆիկը) սահմանում է Կենտրոնական բանկի ադմինիստրացիան, համաձայնեցնելով Կենտրոնական բանկի արհմիութենական կոմիտեի հետ ոչ ուշ քան ընթացիկ տարվա հունվարի 15-ը: Արձակուրդներ տալու հերթականությունը սահմանելիս հաշվի է առնվում աշխատակիցների ցանկությունը և Կենտրոնական բանկի նորմալ աշխատանքն ապահովելու անհրաժեշտությունը: Աշխատակիցների խնդրանքով և ադմինիստրացիայի համաձայնությամբ հերթական արձակուրդը, որպես կանոն, կարելի է բաժանել երեք ոչ ավել մասերի: Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դիմումը (հավելված 6) աշխատակիցը ներկայացնում է Անձնակազմի կառավարման բաժին արձակուրդ դուրս գալու օրվանից առնվազն հինգ օր առաջ:
6.1.3. Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատանքի առաջին տարվա համար արձակուրդ է տրվում Կենտրոնական բանկում անընդհատ աշխատանքի տասնմեկ ամիսը լրանալուց հետո, բացառությամբ կանանց, որոնց խնդրանքով աշխատանքի տասնմեկ ամիսը չլրացած արձակուրդ է տրվում` նախածննդյան և հետծննդյան արձակուրդներից առաջ կամ դրանցից անմիջապես հետո:
6.1.4. Յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար կանանց ամենամյա արձակուրդը ավելացվում է 2 օրով:
6.1.5. Այլ կազմակերպություններից կամ հիմնարկներից Կենտրոնական բանկ փոխադրված աշխատակիցներին արձակուրդ կարող է տրվել փոխադրվելուց հետո աշխատանքի տասնմեկ ամիսը չլրացած, եթե աշխատանքից ազատվելիս աշխատողը փոխհատուցում չի ստացել չօգտագործած արձակուրդի համար:
Եթե նախքան փոխադրումը աշխատողը մեկ կազմակերպությունում կամ հիմնարկում տասնմեկ ամիս չի աշխատել, ապա նրան արձակուրդ կարող է տրվել փոխադրվելուց առաջ և հետո` ընդհանուր առմամբ աշխատանքի տասնմեկ ամիսը լրանալու դեպքում:
6.1.6. Աշխատանքի երկրորդ և հաջորդ տարիների համար արձակուրդ կարող է տրվել աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` արձակուրդների գրաֆիկին համապատասխան:
6.1.7. Բացառիկ դեպքերում, երբ աշխատակցին ընթացիկ աշխատանքային արձակուրդ տալը կարող է անբարենպաստ անդրադառնալ Կենտրոնական բանկի աշխատանքի նորմալ ընթացքի վրա, թույլատրվում է աշխատակցի համաձայնությամբ և համաձայնեցնելով Կենտրոնական բանկի արհմիութենական կոմիտեի հետ, արձակուրդը հետաձգել մյուս աշխատանքային տարի: Հետաձգված արձակուրդը կարող է միացվել հաջորդ աշխատանքային տարվա արձակուրդին:
6.1.8. Արգելվում է ամենամյա արձակուրդ չտրամադրել անընդհատ երկու տարվա ընթացքում:
6.1.9. Ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակ ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու դեպքում, արձակուրդը երկարացվում է նույնքան օրով, որքան հատկացվել է անաշխատունակության թերթիկով:
Եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է մինչև ամենամյա արձակուրդի սկիզբը, ապա ադմինիստրացիայի և աշխատակցի համաձայնությամբ որոշվում է արձակուրդի նոր ժամկետը:
6.2. Ամենամյա արձակուրդի հաշվարկը կատարվում է վերցնելով վերջին պաշտոնական դրույքը, գումարած արձակուրդ գնալու պահից նախորդ 12 ամսվա ընթացքում ստացված պարգևատրումների, հավելավճարների, ոչ աշխատանքային օրերի համար վճարումների, արձակուրդային գումարների, ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստների, նյութական օգնությունների միջինը, այդ հանրագումարը բաժանվում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու դեպքում միջին ամսական աշխատանքային օրերի քանակի` 21.3 գործակցին, ստացված միջին օրական աշխատավարձը բազմապատկվում է հերթական արձակուրդի օրերի քանակով: Չօգտագործած օրերի տրամադրման դեպքում, այդ օրերի համար արձակուրդային գումարի հաշվարկը կատարվում է նույն սկզբունքով:
6.3. Կանանց հատկացվում է երեխայի խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդ մինչև երեխայի երկու տարին լրանալը, որի վճարումը իրականացնում է Պարտադիր սոցիալական ապահովագրության ֆոնդը, և մեկ տարվա լրացուցիչ արձակուրդ առանց աշխատավարձի պահպանման, մինչև երեխայի երեք տարին լրանալը, պահպանելով աշխատանքային ստաժը:
6.4. Կենտրոնական բանկի աշխատակիցներին ամենամյա արձակուրդից վաղաժամկետ հետ կանչումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ տվյալ աշխատակիցների բացակայությունը անբարենպաստ կարող է լինել ստորաբաժանումների աշխատանքի նորմալ ընթացքի համար:
6.4.1. Արձակուրդից հետ կանչման անհրաժեշտ պայմաններն են.
- ստորաբաժանման ղեկավարի կողմից հստակ հիմնավորված զեկուցագիրը` աշխատակցի հետ կանչման անհրաժեշտության վերաբերյալ
- աշխատակցի գրավոր համաձայնությունը
6.4.2. Աշխատակիցը կարող է հրաժարվել աշխատանքի դուրս գալ մինչ արձակուրդի ավարտը, ինչը անկախ հրաժարման պատճառից, չի դիտվում որպես աշխատանքային կարգապահության խախտում:
6.4.3. Արձակուրդից վաղաժամկետ աշխատանքի դուրս գալու դեպքում, Կենտրոնական բանկի ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի համաձայնությամբ, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել արձակուրդների գրաֆիկում` նախատեսելով արձակուրդի չօգտագործած օրերի օգտագործումը:
6.4.4. Չօգտագործված օրերի հետագայում օգտագործելու ժամկետը անպայմանորեն նշվում է Կենտրոնական բանկի նախագահի աշխատակցին հերթական արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ հրամանի մեջ` համաձայն Կենտրոնական բանկի նախագահին ուղղված համապատասխան ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի և աշխատակցի աշխատանքի դուրս գալու վերաբերյալ դիմումի:
6.4.5. Արձակուրդի չօգտագործած օրերը պարտադիր տրամադրվում են աշխատակցին մինչև տվյալ աշխատանքային տարվա վերջը կամ բացառության կարգով այդ օրերը միացվում են նրա հաջորդ տարվա արձակուրդին: Տվյալ դեպքում այդ հարցը համաձայնեցվում է Կենտրոնական բանկի արհմիութենական կոմիտեի հետ` անհրաժեշտ փոփոխություններ մտցնելով արձակուրդների գրաֆիկում: Արգելվում է ամենամյա արձակուրդի չօգտագործած օրերը չտրամադրել անընդհատ երկու տարվա ընթացքում:
6.4.6. Հետ կանչված աշխատակցի չօգտագործած օրերի համար հաշվարկված արձակուրդային գումարը ձևակերպվում է որպես պարտք և հաշվանցվում է աշխատած այդ օրերի համար հաշվարկված աշխատավարձի հետ, կամ ձևավորված պարտքը` աշխատակցի ցանկությամբ, կանխիկ հետ է մուծվում Կենտրոնական բանկի դրամարկղ: Հետագայում չօգտագործած օրերը տրամադրվում են վճարովի:
6.4.7. Չի թույլատրվում արձակուրդը փոխարինել դրամական փոխհատուցմամբ, բացի արձակուրդից չօգտված աշխատողին աշխատանքից արձակելու դեպքում:
6.4.8. Եթե աշխատակիցը ազատվում է աշխատանքից և չի օգտագործել իր նախորդ տարվա ամենամյա արձակուրդը, որը չի տեղափոխվել հաջորդ տարի, ապա այդ օրերի համար փոխհատուցում չի ստանում:
6.5. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցմամբ սովորող աշխատակիցներին դասախոսություններին մասնակցելու, ստուգարքներ և քննություններ հանձնելու ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի տրվում է արձակուրդ առաջին և երկրորդ կուրսերում` 30 օրացուցային օր, երրորդ և հաջորդ կուրսերում` 40 օրացուցային օր, իսկ պետական քննություններ հանձնելու ժամանակաշրջանում` 30 օրացուցային օր` համաձայն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված տեղեկանքների: ՈՒսումնական արձակուրդների ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության դեպքում պահպանվում է աշխատակցի աշխատավարձը:
Ասպիրանտուրայի հեռակա բաժնում սովորող աշխատակիցների թեկնածուական քննությունների հանձնման և թեզի վերաբերյալ աշխատանքներ կատարելու համար հատկացվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդ` 30 օրացուցային օր տևողությամբ` պահպանելով աշխատավարձը:
Հերթական և ուսումնական արձակուրդների համընկնման դեպքում աշխատակցի և ադմինիստրացիայի համաձայնությամբ հերթական արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ:
7. Կենտրոնական բանկի աշխատակիցներին տրվող նպաստներ
7.1. Համաձայն Կենտրոնական բանկի նախագահի հրամանի աշխատակիցներին հատկացվում է դրամական օգնություն 100 000 դրամ գումարի չափով` աշխատակցի կամ նրա ընտանիքի անդամի (ծնող, ամուսին, երեխա) մահվան դեպքում:
7.2. ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդից պետական սոցիալական ապահովագրության ձևով աշխատակիցներին տրվում են հետևյալ նպաստները`
- ժամանակավոր անաշխատունակության.
- հղիության և ծննդաբերության.
- ընտանիքի հիվանդ անդամի խնամքի.
- երեխայի ծննդյան միանվագ.
- թաղման:
7.3. Որոշակի ժամկետով ընդունված աշխատակիցների ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է մինչև ժամկետային աշխատանքային պայմանագրի ավարտը:
8. Երաշխիքներ աշխատանքում ունեցած հաջողությունների համար
8.1. Աշխատանքային պարտականությունների օրինակելի կատարման, աշխատանքում ձեռք բերած հաջողությունների, աշխատանքի արտադրողականության բարձրացման, երկարամյա աշխատանքի, ինչպես նաև հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ կիրառվում են հետևյալ խրախուսանքները`
- շնորհակալության հայտարարում.
- դրամական պարգևատրություն.
- պարգևատրություն` արժեքավոր նվերով.
- պարգևատրություն` պատվոգրով:
9. Տույժեր աշխատանքային կարգապահությունը խախտելու համար
9.1. Աշխատանքային կարգապահության խախտման համար կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը`
- դիտողություն.
- նկատողություն.
- խիստ նկատողություն.
- փոխադրում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի մինչև երեք ամիս ժամանակով կամ ավելի ցածր պաշտոնի նշանակում նույն ժամանակով.
Աշխատանքային կարգապահության սիստեմատիկ խախտման, ոչ հարգելի պատճառներով գործալքության, հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայանալու (ինչպես նաև աշխատանքի վայրում գտնվելու) համար աշխատակիցը կարող է փոխադրվել ցածր վարձատրվող այլ աշխատանքի կամ նշանակվել այլ ավելի ցածր պաշտոնի սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետով:
- աշխատանքից արձակում.
- երբ աշխատակիցը աշխատանքային պայմանագրով կամ ներքին աշխատանքային
կարգապահության կանոններով իր վրա դրված պարտականությունները առանց
հարգելի պատճառների սիստեմատիկաբար չի կատարում, եթե աշխատակցի
նկատմամբ ավելի վաղ կիրառվել են կարգապահական կամ հասարակական տույժի
միջոցներ
- առանց հարգելի պատճառների գործալքության (այդ թվում աշխատանքային օրվա
ընթացքում, ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելու) դեպքում
- հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում
աշխատանքի ներկայանալու, ինչպես նաև աշխատանքի վայրում գտնվելու
դեպքում
- աշխատանքի տեղում պետական կամ հանրային գույքի հափշտակում (այդ թվում
մանր) կատարելու դեպքում, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած
դատարանի դատավճռով կամ այն մարմնի որոշմամբ, որն իրավասու է
վարչական տույժ նշանակել կամ հասարակական ներգործության միջոցներ
կիրառել:
9.2. Կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն զանցանքի ծանրությունը, այն հանգամանքները, որոնց առկայությամբ զանցանքը կատարված է, աշխատակցի նախորդ աշխատանքը և վարքագիծը աշխատանքում:
9.3. Կարգապահական տույժեր նշանակվում են ադմինիստրացիայի կողմից զանցանքը հայտնաբերվելուց նախապես բացատրություն պահանջելով աշխատանքային կարգապահությունը խախտողից:
9.4. Տույժ նշանակվում է, եթե մեկ ամսից ավել չի անցել զանցանքի հայտնաբերման օրից, չհաշված աշխատողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:
9.5. Տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել զանցանքի կատարման օրից:
9.6. Տույժը հայտարարվում է հրամանով և աշխատակցին հաղորդվում է նրանից ստորագրություն վերցնելով:
9.7. Աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:
9.8. Եթե կարգապահական տույժի նշանակման օրից աշխատակիցը մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չենթարկվի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատակիցը թույլ չի տվել աշխատանքային կարգապահության նոր խախտում և իրեն դրսևորել է որպես լավ ու բարեխիղճ աշխատող (համաձայն անմիջական ղեկավարի զեկուցագրի):
Հավելված 1
ՏԵՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ N ---------- ՏԵՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ----
ԹԵՐԹԻԿԻ ԿՏՐՈՆ
------------------------------- -------------------------------
(ստորաբաժանում) (ստորաբաժանում)
գործուղվում է _________________ գործուղվում է _________________
(ա. հ. ա.) (ա. հ. ա.)
(անցագիր ----------------) (անցագիր ----------------)
2002թ. ---- ----------------- 2002թ. ---- -----------------
ժամը «---» մինչև ժամը «-----» ժամը «---» մինչև ժամը «-----»
Գործուղման վայրը և նպատակը` Գործուղման վայրը և նպատակը`
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
ստորաբաժանման ղեկավարի ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը ստորագրությունը
Հավելված 2
ԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ----- -Ի ԿՏՐՈՆ ԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ------
------------------------------- -------------------------------
(ստորաբաժանում) (ստորաբաժանում)
_______________________________ _______________________________
(ա. հ. ա.) (ա. հ. ա.)
(անցագիր ----------------) (անցագիր ----------------)
թույլատրվում է բացակայել թույլատրվում է բացակայել
աշխատանքից աշխատանքից
2002թ. ---- ----------------- 2002թ. ---- -----------------
ժամը «---» մինչև ժամը «-----» ժամը «---» մինչև ժամը «-----»
Պատճառը` --------------------- Պատճառը` ---------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
աշխատակցի ստորագրությունը աշխատակցի ստորագրությունը
------------------------------- -------------------------------
ստորաբաժանման ղեկավարի ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը ստորագրությունը
Հավելված 3
ԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ - ԴԻՄՈՒՄ N --- ԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ - ԴԻՄՈՒՄ N ---
------------------------------- -------------------------------
(ստորաբաժանում) (ստորաբաժանում)
_______________________________ _______________________________
(ա. հ. ա.) (ա. հ. ա.)
(անցագիր ----------------) (անցագիր ----------------)
Խնդրում եմ թույլատրել բացակայել Խնդրում եմ թույլատրել բացակայել
աշխատանքից` առանց աշխատավարձի աշխատանքից` առանց աշխատավարձի
պահպանման պահպանման
2002թ. ---- ----------------- 2002թ. ---- -----------------
ժամը «---» մինչև ժամը «-----» ժամը «---» մինչև ժամը «-----»
Պատճառը` --------------------- Պատճառը` ---------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
------------------------------- -------------------------------
աշխատակցի ստորագրությունը աշխատակցի ստորագրությունը
------------------------------- -------------------------------
ստորաբաժանման ղեկավարի ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը ստորագրությունը
Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանին
Խնդրում եմ 200 թվականի ____________________________ _______________ - ի
իմ բացակայությունը համարել հարգելի` առանց աշխատավարձի պահպանման:
Պատճառը ____________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
__________________________
(անուն, ազգանուն)
__________________________
(ստորաբաժանումը, պաշտոնը)
«» ______________ 200 թ.
Ստորաբաժանման ղեկավարի համաձայնությունը
________________________________________
_________________________
(անուն, ազգանուն, պաշտոն)