ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2002 թվականի թիվ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ IV ԵՌԱՄՍՅԱԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և ղեկավարվելով նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի IV եռամսյակի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ» տեղեկատվությունը (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` եռօրյա ժամկետում նշված տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի ծառայությանը` վերոհիշյալ տեղեկատվությունը եռօրյա ժամկետում հրապարակել մամուլում:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` 2001 թվականի «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ» տարեկան տեղեկատվությունը ներկայացնել եզրափակիչ շրջանառությամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակը և կազմը
ՀՀ կենտրոնական բանկը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի դրույթներով, ներկայացնում է
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և
կազմի մասին
2001 թ. IV եռամսյակ
Եռամսյակի սկիզբ
I. Համախառն արտաքին ակտիվներ 323,966,560.59 ԱՄՆ դոլար
այդ թվում`
միջազգային պահուստներ (համախառն արտաքին 323,956,990.53 ԱՄՆ դոլար
ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով)
որից`
բանկային ոսկի 1,396,544.32 գրամ 13,077,097.46 ԱՄՆ դոլար
ՀՓԻ ԱՄՀ-ում 9,967,516.00 ՀՓԻ 12,539,888.44 ԱՄՆ դոլար
պահուստային դիրք - ՀՓԻ - ԱՄՆ դոլար
ԱՄՀ-ում
II. Զուտ արտաքին ակտիվներ 136,370,730.03 ԱՄՆ դոլար
որից` ազատ փոխարկելի արժույթով 136,392,586.89 ԱՄՆ դոլար
ոչ փոխարկելի արժույթով (21,856.86) ԱՄՆ դոլար
Եռամսյակի վերջ
I. Համախառն արտաքին ակտիվներ 333,120,449.78 ԱՄՆ դոլար
այդ թվում`
միջազգային պահուստներ (համախառն արտաքին 333,107,503.00 ԱՄՆ դոլար
ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով)
որից`
բանկային ոսկի 1,396,544.42 գրամ 12,414,830.21 ԱՄՆ դոլար
ՀՓԻ ԱՄՀ-ում 8,147,155.00 ՀՓԻ 10,401,286.78 ԱՄՆ դոլար
պահուստային դիրք - ՀՓԻ - ԱՄՆ դոլար
ԱՄՀ-ում
II. Զուտ արտաքին ակտիվներ 147,817,997.55 ԱՄՆ դոլար
որից` ազատ փոխարկելի արժույթով 147,836,048.63 ԱՄՆ դոլար
ոչ փոխարկելի արժույթով (18,051.08) ԱՄՆ դոլար