Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...

 

 

040.0300.010402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2002 թվականի N 300

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Լենինգրադյան 46/1 հասցեում գտնվող «Սեբաստիա» հյուրանոցի գույքը (այսուհետև` գույք) վաճառել «Սեբաստիա» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետև` գնորդ):

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 25 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` հյուրանոցում բնակվող փախստականների ընտանիքներին ապահովել համարժեք տարածքներով կամ կատարել համապատասխան դրամական փոխհատուցում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետով սահմանված պայմանների կատարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել փախստականների ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված վճարման և «գ» ենթակետով սահմանված պայմանների կատարումից հետո տասնօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2002
N 300
Որոշում