041.0191.020402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 ապրիլի 2002 թվականի N 191
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հյուսիսային լեռնային շրջանների գյուղացիության աղքատությունը նվազեցնելու և բնական պաշարների վիճակի վատթարացումը մեղմելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից առաջարկվող 8,3 միլիոն ԱՄՆ-ի դոլար վարկի և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի 5,1 միլիոն ԱՄՆ-ի դոլար վարկի և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի 5,1 միլիոն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ ավարտական բանակցությունների վարման հայկական կողմի հետևյալ կազմը`
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ (ղեկավար)
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
իրավաբանական գլխավոր վարչության պետ
Ա. Իսոյան - ՀՀ բնապահպանության նախարարության
«Բնական պաշարների կառավարման և չքավորության
նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ»
պետական հիմնարկի տնօրեն
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
գյուղատնտեսության, ջրային տնտեսության և
բնապահպանության վարչության պետ
2. Լիազորել ղեկավարին բանակցությունների արդյունքների վերաբերյալ ստորագրել համապատասխան արձանագրություն(ներ):