Սեղմել Esc փակելու համար:
Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Է. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇՎԵՅՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Է. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0197.040402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2002 թվականի N 197

 

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Է. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Շվեյցարական «Մետալոր Թեքնոլոջիս» մասնագիտացված կազմակերպության միջոցով «Սևանի ապակեմեկուսիչ» բաց բաժնետիրական ընկերությունից ստացված թանկարժեք մետաղների համաձուլվածքի ջարդոնի վերամշակման և զտման աշխատանքներին մասնակցելու նպատակով 2002 թվականի ապրիլի 12-26-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի պետ Ն. Պետրոսյանին և «Սևանի ապակեմեկուսիչ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Է. Սահակյանին:

2. Ն. Պետրոսյանի և Է. Սահակյանի Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ն. Պետրոսյանի և Է. Սահակյանի Շվեյցարիայի Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.04.2002
N 197
Որոշում