041.0199.040402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2002 թվականի N 199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. «Եվրասիական տնտեսական գագաթաժողով - 2002» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2002 թվականի ապրիլի 6-10-ը Ալմաթի գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Է. Խուրշուդյանին:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ղազախստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ղազախստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թ. ապրիլի 4-ի
N 199 որոշման
ԿԱԶՄ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-10-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Է. Խուրշուդյան - Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Մովսեսյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն