Սեղմել Esc փակելու համար:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ԳԾՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

8 ապրիլի 1994թ.

թ.1044/3-3

 

Բոլոր շրջանային (քաղաքային) հարկային պետական տեսչություններին նախարարություններին

 

Սննդամթերքի որոշ տեսակների, գյուղատնտեսական մթերքների և հումքի գծով ավելացված արժեքի հարկի արտոնությունների գործողության շրջանակների վերաբերյալ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով և այլ օրենսդրական ակտերով սննդամթերքի որոշ տեսակների և գյուղատնտեսական մթերքների ու հումքի գծով տրված ավելացված արժեքի հարկի արտոնությունների ճիշտ կիրառման և վերահսկողության նպատակով, պարզաբանման կարգով հայտնում ենք.

1.ՀՀ կառավարության 31.03.1993թ. հ.134 որոշման համաձայն ավելացված արժեքի հարկից ազատվել էին գյուղատնտեսական մթերքներ և հումք արտադրող սուբյեկտների կողմից դրանց իրացումը, ինչպես նաև (1993թ. հունվարի 1-ից) վերամշակող ձեռնարկությունների կողմից թողարկվող որոշ պարենային ապրանքների` տավարի , խոզի, ոչխարի և հավի մսի, եփած երշիկեղենի, նրբերշիկեղենի, կաթի, մածունի, կաթնաշոռի, թթվասերի և մանկական սնունդի իրացումը: Նշված ապրանքների վաճառքը դրանք չարտադրող ձեռնարկությունների կողմից չէր ազատվում ավելացված արժեքի հարկից: Վաճառքի գծով` դրանց մի մասի համար, արտոնություն սահմանվել է օրենքի ընդունումից հետո (տես սույն նամակի կետ 2):

2.»Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն (օրենքի գործողության մեջ դրվելու պահից) ավելացված արժեքի հարկից ազատվում են ալյուրը, հացը, հացաբուլկեղենը, կաթը, մածունը, մանկական սնունդը, գյուղատնտեսական մթերքներն ու հումքը, ոչ միայն դրանց անմիջական արտադրողների կողմից իրացման դեպքում, այլ նաև դրանց հետագա վաճառքի (վերավաճառքի) դեպքում: Ընդ որում պետք է նշել, որ մինչև նշված օրենքի ընդունումը հացը / արտադրությունը, վաճառքը/, հացաբուլկեղենը և հացաթխման համար իրացվող ալյուրը արդեն ազատված էին հարկից դեռևս ՀՀ Նախագահի 17.04.1992թ. հրամանագրի համաձայն:

Այսպիսով օրենքի համաձայն ընդլայնվել է ՀՀ Նախագահի հրամանագրով տրված հարկային արտոնությունը ալյուրի գծով և ՀՀ կառավարության 31.03.93թ. հ.134 որոշմամբ տրված արտոնությունները գյուղատնտեսական մթերքների և հումքի, կաթի, մածունի և մանկական սնունդի գծով` դրանց վաճառքը նույնպես հարկից ազատելու առումով:

3.»Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 21-րդ կետի համաձայն նախատեսված էր հարկային արտոնություն նաև ՀՀ տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող սննդամթերքի որոշ տեսակների գծով, որոնց ցանկը պետք է հաստատվեր ՀՀ կառավարության կողմից:

ՀՀ կառավարության 26.11.1993թ. հ.590 որոշմամբ հաստատված հ.1 ցանկում ընդգրկված ապրանքախմբերը` կարագը, բուսական յուղը, մարգարինը, շաքարը, շաքարավազը, պանիրը, ձավարեղենը և կաթի փոշին ազատվել են ավելացված արժեքի հարկից նշված որոշման ընդունման պահից` 26.11.1993թ-ից /ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ ՀՊՏ 17.12.1993թ. հ.03488/3-3 նամակով/:

4.»Գյուղատնտեսական մթերքներ և հումք» հասկացության մեջ ընդգրկվող ապրանքախմբերի և վերը թվարկված օրենսդրական ակտերում նշված առավել վիճահարույց ապրանքախմբերի մեջ մտնող ապրանքատեսակների անվանացանկը, ստանդարտները և համառոտ նկարագրությունները տրված են կից ներկայացվող ՀՀ ՀՊՏ, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների 04.04.1994թ. հ.0940/3-3, 10-6-4, 10-1 համատեղ նամակում:

Մասնավորապես կապված տեղերից բարձրացված բազմակի հարցումների հետ հայտնում ենք, որ ձուն նույնպես հանդիսանում է գյուղատնտեսական մթերք /մտնում է 984000 կոդի տակ ընդգրկված «թռչնաբուծության արտադրանք» ապրանքախմբի մեջ/ և նրա վրա նույնպես տարածվում են գյուղատնտեսական մթերքի համար սահմանված վերը նշված բոլոր արտոնությունները:

5.Միաժամանակ հայտնում ենք, որ սույն նամակի 4-րդ կետում նշված համատեղ նամակում տրված են նաև ՀՀ կառավարության 26.11.1993թ. հ.590 որոշմամբ հաստատված հ.2 ցանկում ընդգրկված մանկական տեսականու ապրանքների ստանդարտներն ու սահմանային չափերը:

 

 

pin
Հարկային տեսչություն
08.04.1994
N 1044/3-3
Հրահանգչական նամակ