041.0206.080402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2002 թվականի N 206
Լ. ՇԱՀԻՆՅԱՆԻՆ, Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում 2002 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգումներ իրականացնելու նպատակով 2002 թվականի ապրիլի 22-27-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետ Լյովա Շահինյանին, իսկ 2002 թվականի ապրիլի 8-27-ը` նույն վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչներ Սերգեյ Սարգսյանին և Գոռ Եղիազարյանին:
2. Լ. Շահինյանի, Ս. Սարգսյանի և Գ. Եղիազարյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Լ. Շահինյանի, Ս. Սարգսյանի և Գ. Եղիազարյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: