Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ...

 

 

040.0326.060402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2002 թվականի N 326

 

i

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող շինարարական ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի հոկտեմբերի 31-ի «Անհատ բարերարների նվիրատվություններով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող եկեղեցիների, վանքերի ու հարակից շենքերի կառուցման շինարարական ծրագրերի մասին» N Մ-349 որոշմամբ որակվել են բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին (ՀՎՀՀ` 04703401) փոխհատուցել նշված ծրագրերի շրջանակներում ստորև նշված կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 79296 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը, այդ թվում`

ա) «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00801721) կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 20449 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը,

բ) «Բուրգ-999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01521387) կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 4512 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը,

գ) «Հայառշինվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00405037) կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 42868 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը,

դ) «Տիար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01524574) կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 920 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը,

ե) «Չարդախլու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 04100577) կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 7599 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը,

զ) «Հերմես-71» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 04700214) կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 2948 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2002
N 326
Որոշում