030.1079.100402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Վավերացնել 2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում ստորագրված «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի մասնակից պետությունների կողմից ներմուծման լիցենզավորման կանոնների մասին» արձանագրությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
10 ապրիլի 2002 թ.
ՆՀ-1079