040.0350.080402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2002 թվականի N 350
«ԵՐԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսների և տոնավաճառների գործունեության զարգացումը խթանելու, հայրենական ապրանքների արտահանումը և ներդրումների ներգրավումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը «Երէքսպո կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները փոխանցել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 1-ամսյա ժամկետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: