Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...

 

 

040.0357.080402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2002 թվականի N 357

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Կոմիտասի փողոցի N 49/2 հասցեում գտնվող 6827,6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետև` գույք) վաճառել մրցույթով:

1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գինը` 106811570 դրամ.

գ) մրցույթի պայման սահմանել գույքի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը և աշխատատեղերի թիվը:

1.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) տաս տարվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 1.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մրցույթի անցկացման օրվանից հետո 15-օրյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. Շիրակի մարզպետարանի տնօրինության «Մանուշակ» ճամբարի գույքը (Շիրակի մարզ, Թորոսգյուղ) մեկամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը «Մանուշակ» ճամբարի գույքը (այսուհետև` գույք) վաճառել բաց դասական աճուրդով:

2.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով` 1331972,5 դրամ.

գ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

2.4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից հինգօրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր մրցույթների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.5. Շիրակի մարզպետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի նոր սեփականատիրոջ հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2002
N 357
Որոշում