040.0359.080402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2002 թվականի N 359
2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ N 67 ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 75 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2002 թվականի մայիսի 19-ին կայանալիք` Շիրակի մարզի N 67 և Տավուշի մարզի N 75 ընտրատարածքներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 3601425 դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 8-ի N 359 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ N 67 ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 75 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 20000
այդ թվում`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական 20000
հանձնաժողովի ժամանակավոր աշխատողների
աշխատավարձ
(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 30000
4. Կապի ծառայության վճարներ 40000
5. Գործուղման ծախսեր 30000
6. Գրասենյակային ծախսեր 25000
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովների 55000
անդամների ուսուցման ծախսեր
(55 հանձնաժողով x 1000 դրամ)
8. Համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման 25000
ծախսեր
________________________________________________________
Ընդամենը 235000
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 8-ի N 359 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` N 67 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 20000
այդ թվում`
մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր 20000
աշխատողների աշխատավարձ
(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 20000
4. Կապի ծառայության վճարներ 20000
5. Գրասենյակային ծախսեր 10000
________________________________________________________
ընդամենը 80000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր 170505
(32477 ընտրող + 32477 x 0,05) x 5 դրամ
________________________________________________________
Ընդամենը 250505
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 8-ի N 359 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` N 75 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 20000
այդ թվում`
մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր 20000
աշխատողների աշխատավարձ
(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 20000
4. Կապի ծառայության վճարներ 20000
5. Գրասենյակային ծախսեր 10000
________________________________________________________
ընդամենը 80000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր 175920
(33509 ընտրող + 33509 x 0,05) x 5 դրամ
________________________________________________________
Ընդամենը 255920
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 8-ի N 359 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ N 67 ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 75 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_____________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, 30000
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
________________________________________________________
Ընդամենը 52000
55 տեղամասային ընտրական հանձնաժողովների 2860000
ծախսեր (55 հանձնաժողով x 52000 դրամ)