040.0362.090402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2002 թվականի N 362
«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
ամոնիտ (6 ԺՎ)` 350 (երեք հարյուր հիսուն) հազար կգ
պիրոտեխնիկական ռելե (ՌՊ-92-0)` 40 (քառասուն) հազար հատ
դետոնացիոն քուղ (ԴՇԱ-12)` 200 (երկու հարյուր) հազար գծ. մ
կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՇՊ)` 1300 (հազար երեք հարյուր) հազար գծ. մ
կապսուլ-դետոնատոր (ԿԴ-8Ս)` 500 (հինգ հարյուր) հազար հատ
էմուլսիոն պայթուցիկ նյութեր` 150 (հարյուր հիսուն) հազար կգ
ոչ էլեկտրական դետոնատոր (լրակազմ)` 100 (հարյուր) հազար հատ
պիրոտեխնիկական հապաղիչ`
միակողմանի գործողության
(ՌՊ-92-20 մս)` 800 (ութ հարյուր) հատ
պիրոտեխնիկական հապաղիչ`
միակողմանի գործողության
(ՌՊ-92-35 մս) 200 (երկու հարյուր) հատ
(1-ին կետը լրաց. 24.10.02 թիվ 1686-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սահմանված կարգով ապահովել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 9-ից: