Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕԺԱՆԴԱԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԾՐ ...

 

 

040.0371.100402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2002 թվականի N 371

 

i

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 11-ի «Ամերիկացի բարեգործ Ջորջ Սորոսի գրասենյակի ֆինանսավորմամբ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) կողմից 2001 թվականի ընթացքում Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին» N Մ-102 որոշմամբ որակվել են բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին փոխհատուցել ԲՀԻՕՀՀՄ-ի «Արվեստ և մշակույթ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Խարտիա» համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՎՀՀ` 00013233), 2002 թվականի փետրվարի 28-ի N 02-05 պայմանագրի հիման վրա, 4923432 դրամ արժողությամբ համակարգչային սարքավորումների ձեռքբերման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 820572 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2002
N 371
Որոշում