040.0383.100402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2002 թվականի N 383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999-2001 թվականների գործունեության արդյունքներով պետական բաժնեմասի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահաբաժինների գծով վճարման ենթակա պարտավորությունների գումարից 12000,0 հազար դրամ օգտագործել նախարարության վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ու այլ անհապաղ վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից: