040.0393.110402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2002 թվականի N 393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002/2003 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2002/2003 ուսումնական տարվա`
ա) մագիստրատուրա ընդունելության` պետական պատվերով` 350 և վճարովի հիմունքներով` 400 տեղ.
բ) ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2002/2003 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերը տեղադրում ու մագիստրատուրայի վճարովի տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 11-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 11-ի N 393 որոշմամբ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002/2003 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
.______________________________________________________________.
| Գիտական և գիտամանկավարժական | Ընդամենը | Ուսուցման ձևը |
| կադրերի պատրաստման ձևը | |____________________|
| | | առկա | հեռակա |
|______________________________|__________|_________|__________|
|Ասպիրանտուրա | 369 | 224 | 145 |
|______________________________|__________|_________|__________|
|Դոկտորանտուրա | 11 | 11 | - |
|______________________________|__________|_________|__________|
|Ընդամենը | 380 | 235 | 145 |
.______________________________________________________________.