Սեղմել Esc փակելու համար:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՆ ...

 

 

ՀՀ Էկոնոմիկայի      ՀՀ հարկային պետական        ՀՀ ֆինանսների

նախարարություն      տեսչություն                նախարարություն

1 ապրիլի 1994թ.     4 ապրիլի 1994թ.            2 ապրիլի 1994թ.

թ. 10-6-4            թ. 0940/3-3                թ.10-1        

 

Սննդամթերքի որոշ տեսակների, գյուղատնտեսական մթերքների և հումքի, ինչպես նաև մանկական տեսականու որոշ ապրանքատեսակների ցանկի մասին, որոնց վրա տարածվում են ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ օրենսդրության համաձայն տրամադրված արտոնությունները

 

Հաշվի առնելով ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության (29.11.1993թ. հ.3ը/35-403 նամակ), ՀՀ վիճպետվարչության (05.11.1993թ. հ.3-7-45 նամակ), ՀՀ պարենի և մթերումների նախարարության (20.01.1994թ. հ.10-19/01 նամակ), ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության (27.12.1993թ. հ. ՏԲ-22-69 նամակ) մասնագիտական մեկնաբանությունները և ՀՀ պետնախարար` պ-ն Գ. Շահբազյանի աշխատակազմում կայացած խորհրդակցության արդյունքները (14.01.1993թ. հ.7-26 արձանագրություն), ինչպես նաև նպատակ ունենալով հստակություն և միանշանակություն մտցնել գործող հարկային արտոնությունների կիրառման բնագավառում, ստորև բերվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ օրենսդրական այլ ակտերով սահմանված ցանկերի որոշ ապրանքախմբերի մեջ մտնող ապրանքատեսակների անվանացանկը, ստանդարտները (մանկական տեսականու ապրանքատեսակների չափերը) և համառոտ նկարագրությունը:

Դրանց ընդարձակ նկարագրությունները պարունակվում են համապատասխան ստանդարտներում (ԳՈՍՏ-երում):

 

ՀՀ կառավարության 31.03.1993թ. «Գյուղատնտեսական հումքի, մթերքի և սննդամթերքի որոշ տեսակի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» հ.134 որոշմամբ հաստատված որոշ ապրանքատեսակներ.

 

«Միս (տավարի, խոզի, ոչխարի և հավի)» ապրանքախմբի մեջ մտնում են նշված կենդանիների միսը, ինչպես նաև բոլոր տեսակի սննդի համար պիտանի ենթամթերքները` լյարդ, լեզու, երիկամներ, ուղեղ, սիրտ, մսոսկրային պոչ, գլուխ, ոտքեր, թոք, տավարի կուրծ, կտրիչ` թարմ, պաղեցված և սառեցված վիճակում: «Միս» ապրանքախմբի մեջ չեն մտնում «բաստուրմա», «սուջուխ», «քյուֆթա» և այլ համանման ապրանքատեսակները, ինչպես նաև պահածոյացված ապրանքատեսակները, որոնք պատրաստվում են մսի կամ նրա նշված ենթամթերքների վերամշակման եղանակով:

«Եփած երշիկեղեն» և «նրբերշիկեղեն» ապրանքախմբերի մեջ մտնող ապրանքատեսակները, դրանց պատրաստման տեխնոլոգիան, բաղադրությունը, նկարագրությունը տրված են հ.23670-79 պետական ստանդարտով «ԳՈՍՏ-ով»: Հարկային արտոնությունը չի տարածվում ԳՈՍՏ-ում նշված «սարդելկա» և «մսահաց» ապրանքախմբերի վրա:

«Անարատ կաթնամթերք (կաթ, մածուն, կաթնաշոռ և թթվասեր)» ապրանքախմբի մեջ մտնում են կաթը (հում, պաստերիզացված, վերականգնված, լցանյութերով, ացեդոֆիլինային), մածունը, թթվասերը և կաթնաշոռը, այդ թվում նաև չոր կաթից (կաթի փոշուց) ստացված թվարկված մթերքները: Ընդ որում «չոր կաթը (կաթի փոշին)» այդ ապրանքախմբի մեջ չի մտնում:

«Մանկական սնունդ» ապրանքախմբի մեջ մտնում են, մասնավորապես, Արմավիրի պահածոների գործարանում թողարկվող կարտոֆիլա-գազարային, ծիրանի-խնձորի, դեղձի-տանձի, գազարի-տոմատի և կարտոֆիլա-ձկային փոշիները և այլ համանման մանկական սննդի ապրանքատեսակները:

«Գյուղատնտեսական մթերքներ և հումք» հասկացության մեջ ընդգրկվում են նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. «Արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգային խմբավորումներ» համամիութենական դասակարգչին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի (տես «բուսաբուծության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության արտադրանք» և «կենդանաբուծության արտադրանք» խմբավորումները) մեջ մտնող հետևյալ կոդերով ապրանքախմբերը.

 

97 0000- Բուսաբուծության, գյուղատնտեսության    և  անտառային    տնտեսության    

        արտադրանք

97 1000- հացահատիկային և հացահատիկաոլոռային կուլտուրաներ 97 2000- տեխնիկական կուլտուրաներ 97 3000- պալարապտղային, բանջարային, բոստանային կուլտուրաներ և փակ գրունտի

արտադրանք 97 4000- դաշտային մշակման կերային կուլտուրաներ 97 5000- կերարտադրության այլ արտադրանք 97 6000- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության

արտադրանք 97 7000- ծառերի և թփերի սերմեր, սերմեր պտուղներում 97 8000- ծառերի և թփերի սածիլներ 97 9000- ծառերի և թփերի տնկիներ 98 0000- Կենդանաբուծության արտադրանք 98 1000- անասնաբուծության արտադրանք 98 2000- խոզաբուծության արտադրանք 98 3000- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանք 98 4000- թռչնաբուծության արտադրանք 98 5000- ձիաբուծության, էշերի և ջորիների արտադրանք 98 6000- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանք 98 7000- ճագարաբուծության, մորթյա գազանաբուծության և որսորդական

տնտեսության արտադրանք 98 8000- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական

սերմնավորման արտադրանք 98 9000- այլ կենդանաբուծության արտադրանք:

Նշված ապրանքախմբերի մեջ մտնող ապրանքատեսակների մանրամասն ցանկը

տրված է վերը նշված դասակարգիչում:

 

ՀՀ կառավարության 26.11.1993թ. «ՀՀ տարածքում բնակչությանը իրացվող կամ վաճառվող սննդամթերքի առանձին տեսակներ և մանկական տեսականու որոշ ապրանքներ ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» հ.590 որոշմամբ հաստատված ապրանքախմբեր.

 

Ցանկ հ.1 (սննդամթերքի որոշ տեսակներ).

 

«Կարագ» ապրանքախմբի մեջ մտնում են ինչպես կենդանական ծագում ունեցող կարագի բոլոր տեսակները, այնպես էլ այդ կարագից ստացվող հալած յուղը:

«Շաքար» ապրանքախմբի մեջ մտնում են ռաֆինացված շաքարավազը, չռաֆինացված շաքար ռաֆինատը` մամլված կտրտված, կտորներով, մամլված, արագ լուծվող և շաքարի փոշին:

«Ձավարեղեն» ապրանքախմբի մեջ մտնում են բրինձը, ցորենի, գարու, հաճարի, վարսակի տարբեր անվանումների ձավարները, հնդկաձավարը, կորեկաձավարը, լոբազգիներից` ոլոռը, լոբին, սիսեռը:

«Ձավարեղեն» ապրանքախմբի ապրանքատեսակները հիմնականում ընդգրկված են հետևյալ ԳՈՍՏ-երում.

1. Ցորենի ձավար- ԳՈՍՏ 276-60

ա) «ն» մակնիշի (նուրբ)

բ) «կ» մակնիշի (կարծր)

գ) «նկ» մակնիշի (խառնուրդ)

2. Ձավար հղկած կորեկ - ԳՈՍՏ 572-60

3. Վարսակալյուր- ԳՈՍՏ 2929675

4. Վարսակաձավար- ԳՈՍՏ 3034-75

ա) չմանրացված

բ) ջարդած

գ) «Հերկուլես» վարսակափաթիլներ

5. Հնդկացորենի կորկոտ - ԳՈՍՏ 5550-74

6. Գարեկորկոտ - ԳՈՍՏ 5784-60

ա) գարեձավար (հղկած)

բ) գարեկորկոտ (մանրացված)

7. Եգիպտացորենի ձավար- ԳՈՍՏ 6002-69

8. Հղկած սիսեռ- ԳՈՍՏ 6201-68

9. Բրնձի ձավար- ԳՈՍՏ 6292-70

ա) հղկած բրինձ

բ) ողորկված բրինձ

գ) մանրացված բրինձ

10. Մանրաձավար- ԳՈՍՏ 7022-54

ա) «ն» մակնիշի (նուրբ)

բ) «կ» մակնիշի (կարծր)

գ) «նկ» մակնիշի (խառնուրդ)

 

Ցանկ հ.2 (մանկական տեսականու որոշ ապրանքներ).

 

«Մանկական կոշիկ»- ԳՈՍՏ 26165-84

չափը (մմ)

   1. Փափուճներ               95-125

   2. Հուսարիկներ            120-140

   3. Կրտսեր մանկական        145-175

   4. Մանկական               180-200

   5. Դպրոցական տարիքի       205-225

 

«Տրիկոտաժ»

- ներքին տրիկոտաժ

1. «Ներքին տրիկոտաժյա արտադրանք կանանց և աղջիկների համար» (կանացի շապիկ, ֆուֆայկա, ներքնաշապիկ, պիժամա)

ԳՈՍՏ 904-84

 

                                 հասակ-           կրծքավանդակի                 

                              բարձրություն          չափը

                                 (սմ)               (սմ)

   ա) մսուրային տարիքի           80-86-92,         48-52-56

   բ) նախադպրոցական տարիքի       98-104-110-116    52-56-60

   գ) կրտսեր դպրոցական տարիքի   122-128-134-140    60-64-68-72

   դ) ավագ դպրոցական տարիքի     146-152-158-164    68-72-76-80

 

2. «Ներքին տրիկոտաժյա արտադրանք նորածինների, մսուրային և նախադպրոցական

տարիքի երեխաների համար»    ԳՈՍՏ 12694-90

M-42 խումբ

ա) կանացի բաճկոնակ (կոֆտա), կոմբինեզոն, կիսակոմբինեզոն

բ) չոչաշոր (պոլզունկի), կոմբինեզոն, կիսակոմբինեզոն

գ) շապիկներ (րասպաշոնկի), վերնաշապիկներ (րուբաշկի), ծրարներ, կրծապանակով կիսավարտիքներ (տրուսի ս նագրուդնիչկամի), թիկնոց (պելերինի), գոգնոց:

 

- վերին տրիկոտաժ

1. «Վերին տրիկոտաժյա արտադրանք տղամարդկանց և տղաների համար» ԳՈՍՏ 28039-89 M-43 խումբ

ա) վերնաշապիկներ տղաների համար

 

                            հասակ            կրծքա-          պարա-

                                             վանդակի         նոցի

                          բարձրություն        չափը           չափը

                           (սմ)               (սմ)           (սմ)

- մսուրային տարիքի          80-86-92,         48-52-56        25-26

- նախադպրոցական տարիքի      98-104-110-116    48-52-56        27-28

- կրտսեր դպրոցական տարիքի  122-128-134-146    68-72-76-80     29-36

- ավագ դպրոցական տարիքի    152-158-170        68-72-76-80     29-36

 

բ) սերթուկ (ժակետի), ջեմպր, տաք բաճկոնակ (սվիտեր), բաճկոնակ (կուրտկի)

 

                           հասակ            կրծքավանդակի                   

                         բարձրություն        չափը

                            (սմ)                (սմ)

- մսուրային տարիքի            74-80-86-92,        44-48-50

- նախադպրոցական տարիքի        98-104-110-116    56-60

- կրտսեր դպրոցական տարիքի    122-128-134-140    60-64-68-72-76

- ավագ դպրոցական տարիքի      146-152-158-164    68-72-76-80

 

գ) անդրավարտիկ, ռեյտուզ տղաների համար

                           հասակ-            կրծքավանդակի                  

                          բարձրություն        չափը

                           (սմ)                (սմ)        

- մսուրային տարիքի            74-80-86-92        44-48-52

- նախադպրոցական տարիքի        98-106-116        52-56-60

- կրտսեր դպրոցական տարիքի    122-128-134-146    60-72

- ավագ դպրոցական տարիքի      152-158-164        68-80

 

2. «Վերին տրիկոտաժյա արտադրանք կանանց և աղջիկների համար»

ԳՈՍՏ 7474-88

M-43 խումբ

- բաճկոն (կուրտկա), ջեմպր

 

                            հասակ-            կրծքավանդակի                 

                            բարձրություն        չափը

                            (սմ)                (սմ)

- մսուրային տարիքի            74-80-86-92        44-48-52

- նախադպրոցական տարիքի        98-104-110-116    52-56-60

- կրտսեր դպրոցական տարիքի    122-128-134-140    60-64-68-72-76

- ավագ դպրոցական տարիքի      146-152-158-164    76-80-84

 

«Գուլպա-կիսագուլպա»

1. «Շրջագուլպայագործ ավտոմատներով թողարկվող գուլպաներ-կիսագուլպաներ» ԳՈՍՏ 17061-82

ոտքի չափը (սմ)

   ա) կիսագուլպաներ մանկական         մինչև  22

   բ) զուգագուլպաներ                 մինչև  22

   2. «Գուլպեղեն-կիսագուլպեղեն»                ԳՈՍՏ 11215-65               

 

ոտքի չափը (սմ)

   - մսուրային տարիք                11-15

   - նախադպրոցական տարիք            16-20

   - կրտսեր դպրոցական տարիք         19-21

   - ավագ դպրոցական տարիք           22-23

 

Այն դեպքերում, երբ մանկական տեսականու նշված ապրանքախմբերը թվարկված ԳՈՍՏ-երով չեն արտադրվում, անհրաժեշտ է համապատասխանաբար ղեկավարվել հետևյալ սահմանային չափերով.

 

-------------------------------------------------------------------------

                        հասակ-        կրծքա        պարանոցի      ոտքի

ապրանքախմբեր             բարձրու-      վանդակի        չափը        չափը

                        թյունը        չափը                        

                        (սմ)          (սմ)          (սմ)         (սմ)

-------------------------------------------------------------------------

1. մանկական կոշիկ                                                 22,5

2. տրիկոտաժ

ա) վերին

  - աղջիկների            164          84

  - տղաների              170          80

- վերնաշապիկներ

  - տղաների համար        170          80             36

-------------------------------------------------------------------------

բ) ներքին

  - աղջիկների            164          80

  - տղաների              170          80

3. գուլպա-կիսագուլպա                                              22

--------------------------------------------------------------------------

 

 

pin
Հարկային տեսչություն
01.04.1994
N 10/6/4
Հրահանգչական նամակ