031.1098.170402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2002 թվականի ապրիլի 20-ից 23-ը ներառյալ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատարի Պետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Ռոբերտ Քոչարյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Վարդան Օսկանյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարար
Հովիկ Աբրահամյան Հայաստանի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
Կարեն Ճշմարիտյան Հայաստանի Հանրապետության առևտրի և
տնտեսական զարգացման նախարար
Գեղամ Ղարիբջանյան Կատարի Պետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հարություն Փամբուկյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավոր (համաձայնությամբ)
Արմեն Գևորգյան Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին
օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին
տեղակալ
Արշակ Փոլադյան Արաբական Միացյալ Էմիրություններում
Հայաստանի Հանրապետության գործերի
ժամանակավոր հավատարմատար (ապրիլի 20-ից
22-ը)
Վահե Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի
քարտուղար
Ավետ Ադոնց Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Սոս Քոչարյան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության
նախարարի տեղակալ (ապրիլի 20-ից 22-ը)
Հասմիկ Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի հասարակայնության և
տեղեկատվության միջոցների հետ կապերի
վարչության պետ
Գրիգորի Սարկիսյան Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության նախարարության 9-րդ վարչության
պետ
Մամիկոն Տոնոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ
Կարեն Միրզոյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարության Մերձավոր և Միջին արևելքի
վարչության պետ
Լևոն Մինասյան «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության կցորդ (ապրիլի 20-ից 22-ը)
Մարատ Մելիքյան «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության կցորդ (ապրիլի 22-ից 23-ը)
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության նախարարության 9-րդ վարչության
բաժնի պետ
Արամ Շագիդանով Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության նախարարության 9-րդ վարչության
աշխատակից
Արարատ Սամսոնյան Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության նախարարության 9-րդ վարչության
աշխատակից
Հարություն Մնացականյան Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության նախարարության 9-րդ վարչության
աշխատակից
Արսեն Ղազարյան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության նախագահ, «Ապավեն» ՀՁ ՍՊԸ-ի
նախագահ
Աշոտ Արսենյան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախագահ
Աշոտ Ափոյան «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի նախագահ
Աշոտ Բաղդասարյան «Երևան գարեջուր» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
Լևոն Դանիելյան «Արմենալ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն
Գագիկ Ծառուկյան «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ
Սերգո Կարապետյան «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի
նախագահ
Հրայր Հակոբյան «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի
նախագահ
Լևոն Մելիքսեթյան «Հայ Թեքս» ՍՊԸ-ի նախագահ
Սամվել Սահակյան «Մասիս Տոբակո» ՀՁ-ի նախագահ
Մարտին Շահբազյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
լուսանկարիչ
Արմեն Արզումանյան Հանրային հեռուստաընկերության գործադիր
տնօրեն
Արման Ղարիբյան Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Քրիստինե Խաչատրյան «Պրոմեթևս» հեռուստաընկերության թղթակից
Վարդան Զիլֆուղարյան «Պրոմեթևս» հեռուստաընկերության օպերատոր
Գագիկ Նահապետյան «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի
թղթակից
Արա Մարտիրոսյան «Ազգ» օրաթերթի թղթակից
Անահիտ Եսայան «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր, ճանապարհածախս), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը համապատասխանաբար կատարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության, արտաքին գործերի, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, ազգային անվտանգության նախարարությունների և համապատասխան կազմակերպությունների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի և քաղաքաշինության նախարարի տեղակալի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատարի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2002 թվականի ապրիլի 20-ին կազմակերպել Երևան-Աբու Դաբի, ապրիլի 21-ին` Աբու Դաբի-Դուբայ, ապրիլի 22-ին` Դուբայ-Դոհա, ապրիլի 23-ին` Դոհա-Երևան հատուկ չվերթերը:
6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
17 ապրիլի 2002թ.
ՆԿ-1098