Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԲԱՆԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0449.230402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2002 թվականի N 449

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում 2002 թվականի մայիսին անցկացվելիք «Մարդու իրավունքների մասին» եվրոպական կոնվենցիան և դատախազությունը» թեմայով ուսումնական սեմինարի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրված գումարներն ստանալու և տնօրինելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տարադրամային բանկային հաշիվ` գործառույթների կատարման ժամկետ սահմանելով նշված ուսումնական սեմինարի ավարտը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2002
N 449
Որոշում