Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ԹԱՂԱՅԻՆ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐ ...

 

 

040.0467.270402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2002 թվականի N 467

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ԹԱՂԱՅԻՆ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ, ԾԱՂԿԱԼԱՆՋԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ, ԳԵՂԱՄԱԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2002 թվականի հունիսին կայանալիք Երևանի Դավթաշենի, Մալաթիա-Սեբաստիայի, Նորք-Մարաշի թաղային, Արագածոտնի մարզի Սարալանջի, Արարատի մարզի Շահումյանի, Արմավիրի մարզի Դալարիկի, Ծաղկալանջի, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի, Գեղամաբակի գյուղական, Լոռու մարզի Ալավերդու քաղաքային, Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային և Քանաքեռավանի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 5658940 դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին նշված տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 27-ից:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 27-ի N 467 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ԹԱՂԱՅԻՆ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻԿԻ, ԾԱՂԿԱԼԱՆՋԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ, ԳԵՂԱՄԱԲԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

_______________________________________________________________

      NN                       Ծախսերը                      Գումարը

      ը/կ                                                   (դրամ)

_______________________________________________________________

       1.  Աշխատանքային վարձատրության ֆոնդ                    30000

 

այդ թվում`

 

           տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,        30000

           նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

       2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        15000

 

       3.  Տրանսպորտի ծառայության վճարներ                      5000

                                                               

       4.  Կապի ծառայության վճարներ                            1000

 

       5.  Գրասենյակային ծախսեր                                1000

          __________________________________________________________

               ընդամենը                                       52000

 

90 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր  4680000

(90 x 52000 դրամ)

 

           Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր        978940

           (186465 ընտրող + 186465 x 0,05) x 5 դրամ

          __________________________________________________________

               Ընդամենը                                     5658940

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2002
N 467
Որոշում