Սեղմել Esc փակելու համար:
«ԹԻՎ 3 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԱՌՈՂՋԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԹԻՎ 3 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0484.300402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2002 թվականի N 484

 

«ԹԻՎ 3 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված և շենքերի մեկ քառ. մետրը 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով հաշվարկված 234453 հազար դրամ ակտիվներ ունեցող «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

2. Սահմանել «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 147127 հազար դրամ, որը համապատասխանում է 147127 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Մասնավորեցման ենթակա «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմում է 147127 հազար դրամ, որը համապատասխանում է 147127 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանել 36782 հազար դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5. «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 87326 հազար դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2390 հազար դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 50353 հազար դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 10345 հազար դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 24238 հազար դրամ:

6. «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 21,6 հազար դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:

8. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության արժույթով` 5 տարվա ընթացքում` հետևյալ կարգով`

առաջին վճարումը` եռամսյա ժամկետում` 7982 հազար դրամ.

հաջորդ վճարումները` 4 տարվա ընթացքում` հավասարաչափ գումարներով` յուրաքանչյուր տարի վճարելով 7200 հազար դրամ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2002
N 484
Որոշում