041.0250.290402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2002 թվականի N 250
Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԵՍԱՅԱՆԻՆ ԼՅՈՒԲԼՅԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրոպայի գլխավոր դատախազների հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանին և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնական Արմեն Եսայանին 2002 թվականի մայիսի 10-17-ը գործուղել Լյուբլյանա:
2. Արամ Եսայանի Լյուբլյանա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև հյուպատոսական գանձումները կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Արամ Թամազյանի Լյուբլյանա գործուղման հետ կապված ծախսերը կատարվում են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Թամազյանի և Ա. Եսայանի Լյուբլյանա մեկնելու հետ կապված հարցերը:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի ապրիլի 15-ի «Ժ. Խառատյանին և Ն. Հարությունյանին Լյուբլյանա գործուղելու մասին» N 221 որոշումը: