041.0260.020502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2002 թվականի N 260
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների, պաշտպանության նախարարների տեղակալների և անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալների (25 մարդ) 2002 թվականի ապրիլի 7-9-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի ու դահլիճներ վարձելու հետ կապված ծախսերը` 698510 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: