Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ...

 

 

041.0271.070502

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2002 թվականի N 271

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագրի ներդաշնակեցման և հետագա զարգացման, ինչպես նաև մշակված ինտեգրացված ֆինանսական առողջացման ծրագրի, կորպորատիվ կառավարման կառուցվածքների, հանրային ծառայությունների ոլորտի հետագա բարեփոխումների ու ֆինանսական առողջացման ծրագրերի առաջին փուլի նախանշած հայեցակարգային և ռազմավարական որոշումների ու առաջարկված ֆինանսական կանխատեսումների տեխնիկատնտեսական հիմնավորումների զարգացման նպատակով`

(նախաբանը փոփ. 17.04.03 թիվ 179-Ա որոշում)

1. Ստեղծել հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագրի (այսուհետև` ծրագիր) նախապատրաստման հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հաստատել ծրագրում ընդգրկվող ընկերությունների ցանկը (կցվում է):

3. Սահմանել, որ`

i

ա) հանձնաժողովի խնդիրներն են`

ծրագրում ընդգրկվող ընկերությունների 2002-2005 թվականների ներդաշնակեցված ֆինանսական հոսքերի կանխատեսումների իրականացման կազմակերպումը,

ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպումը,

ընկերությունների ֆինանսական հոսքերի կանխատեսումներն ու ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումն ապահովող կառավարման համակարգի, ինստիտուցիոնալ, ֆինանսական մեխանիզմների բարեփոխումների ռազմավարության և միջոցառումների մշակման աշխատանքների կազմակերպումը,

համատիրությունների կայացման ու հզորացման ծրագրի նախապատրաստման կազմակերպումը,

ընկերությունների ներքին կառուցվածքների, ընթացիկ շահագործման ծախսերի ռացիոնալացմանն ուղղված նորմատիվ իրավական հիմքերին և դրանք ապահովող տեխնիկատնտեսական անհրաժեշտ հիմնավորումներին ներկայացվող պահանջների մշակման աշխատանքների կազմակերպումը.

բ) հանձնաժողովի իրավասություններն են`

անմիջականորեն ծրագրում ընդգրկվող ընկերություններից, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից ծրագրի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ստացումը,

ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպման և ծրագրի բովանդակության հետ կապված քննարկումների իրականացումն ու բանակցությունների վարումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների և արտասահմանյան երկրների ու կազմակերպությունների հետ,

ծրագրի մշակման աշխատանքների ֆինանսավորման միջոցների տնօրինումը, դրանց օգտագործման ուղղությունների (բաղադրիչների) և մեծությունների, ծախսերի նախահաշիվների, ներգրավվող խորհրդատուների ու աշխատանքային խմբի անդամների վճարումների մասին որոշումների ընդունումը.

ծրագրի մշակման աշխատանքների և այդ նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների մասով հանձնաժողովին վերապահվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ նախատեսված ծրագրի կառավարման խորհրդի լիազորությունները.

գ) հանձնաժողովի անդամները ներկայացնում են համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների վերջնական և ամբողջական կարծիքը.

i

դ) հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի որոշմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ (ներառյալ հանձնաժողովի քարտուղար-կազմակերպչի ինստիտուտը), որի հիմնական խնդիրներն են`

մշակվող ծրագրերի տեխնիկական առաջադրանքների պատրաստումը,

ներգրավվող խորհրդատուների, ծրագրում ընդգրկվող ընկերությունների, ծրագրի մշակման աշխատանքներին առնչվող պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը,

հանձնաժողովի քարտուղարության գործառույթների իրականացումը.

ե) աշխատանքային խմբի կազմն ու աշխատանքային կանոնակարգը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ.

զ) աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաև հանրային ծառայության մեջ գտնվող անձինք` համատեղության կարգով կամ աշխատանքային խմբում աշխատանքի ժամանակահատվածում հանրային ծառայությունը ժամանակավորապես (կամ մշտապես) դադարեցնելու պայմանով.

է) հանձնաժողովի նախագահը համակարգում է հանձնաժողովի և աշխատանքային խմբի աշխատանքները և վարձատրվում է ծրագրի նախապատրաստման համար հատկացվելիք գումարների ծախսման նախահաշվին համապատասխան` ամսական մինչև 1000 հազար դրամի սահմաններում.

ը) ծրագրի մշակման աշխատանքների ավարտից և հանձնաժողովի ու աշխատանքային խմբի գործունեության դադարեցումից հետո նրանց տրամադրված (կամ ձեռք բերված) գույքը, ստացված և ստեղծված փաստաթղթերն ու մշակումները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

(3-րդ կետը փոփ. 01.06.02 թիվ 328-Ա, 17.04.03 թիվ 179-Ա որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ապահովել աշխատակազմերից, ինչպես նաև ծրագրում ընդգրկվող ընկերություններից ծրագրի նախապատրաստման համար հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրումը սեղմ ժամկետներում:

5. Հանձնաժողովին`

ա) սույն որոշման 4-րդ կետի պահանջների կատարման թերացումների դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան տեղեկատվություն.

բ) ամսական պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների կատարման ընթացքի մասին:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թ.

մայիսի 7-ի N 271 որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Մ. Միքայելյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                        (հանձնաժողովի նախագահ)

    Ս. Օհանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և

                        բնական ռեսուրսների վարչության պետ

    Ս. Ավետիսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

    Ա. Ալավերդյան     - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական

                        ծառայության պետի տեղակալ

    Կ. Գևորգյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ          

    Ի. Իսայան         - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Կ. Սարգսյան       - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի

                        խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն

   Հ. Մաթիլյան       - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Շ. Կիրակոսյան     - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի անդամ

                        (համաձայնությամբ)

    Գ. Խաչատրյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

    Վ. Վարդանյան      - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Ն. Գրիգորյան      - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

                        նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

(կազմը փոփ. 25.11.02 թիվ 697-Ա, 17.04.03 թիվ 179-Ա, 05.11.03 թիվ 555-Ա, 23.04.04 թիվ 262-Ա, 16.06.04 թիվ 392-Ա որոշումներ)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վարչապետի 2002 թ.

մայիսի 7-ի N 271 որոշմամբ

 

ՑԱՆԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«Ոռոգում-ջրառ» ՓԲԸ

«Արարատյան-ոռոգում» ՓԲԸ

«Էջմիածին-ոռոգում» ՓԲԸ

«Արմավիր-ոռոգում» ՓԲԸ

«Թալին-ոռոգում» ՓԲԸ

«Արզնի-Շամիրամ-ոռոգում» ՓԲԸ

«Կոտայք-ոռոգում» ՓԲԸ

«Երևան-ոռոգում» ՓԲԸ

«Շիրակ-ոռոգում» ՓԲԸ

«Մարտունի-ոռոգում» ՓԲԸ

«Սպիտակ-ոռոգում» ՓԲԸ

«Նոյեմբերյան-ոռոգում» ՓԲԸ

«Եղեգնաձոր-ոռոգում» ՓԲԸ

«Վայք-ոռոգում» ՓԲԸ

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

«Հրազդանի ջերմային էլեկտրակայան» ՓԲԸ

«Երևանի ջերմային էլեկտրակայան» ՓԲԸ»

«Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ

«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ

«Հայէներգո» ՓԲԸ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

«Հայգազարդ» ՓԲԸ

Երևանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.05.2002
N 271
Որոշում