Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԻ ՀՈՐԱՏԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ...

 

 

041.0272.070502

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2002 թվականի N 272

 

«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԻ ՀՈՐԱՏԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի N 2 թունելախորշի հորատանցման աշխատանքների անընդհատությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` շարունակել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի N 2 թունելախորշի հորատանցման և փորվածքամիացման ապահովման հետ կապված առաջնահերթ աշխատանքներն ու դրանց հանձնման-ընդունման մասին արձանագրությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` տասնօրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.05.2002
N 272
Որոշում