Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԲԱԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ ՀԵԼՍԻՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԲԱԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0275.080502

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2002 թվականի N 275

 

Ա. ԲԱԼՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության Դաշնային կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2002 թվականի մայիսի 19-26-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Ա. Բալյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ Ա. Կուբանյանին:

2. Ա. Բալյանի և Ա. Կուբանյանի Հելսինկի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Բալյանի և Ա. Կուբանյանի Հելսինկի մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.05.2002
N 275
Որոշում