106.0029.260202
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «26»         02           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10602038
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
31 հունվարի 2002 թվականի N 29
 
i
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
ՀՀ կառավարության 2000 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 29-ի N 272 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 48 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) հարցերը որոշակիորեն կարգավորելու նպատակով
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաները»:
2. Նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչությանը (Մ. Գրիգորյան)` եռօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով փաստացի կորստի (բնական կորստի) նորմաները» ներկայացնել ՀՀ պետական եկամուտների նախարարություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն ՀՀ կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
 
         Համաձայնեցված է`                            Հաստատված է`  
     ՀՀ պետական եկամուտների              ՀՀ գյուղատնտեսության նախարարության
        նախարարություն                    31 հունվարի 2002 թ. N 29 հրամանով 
«_____» _________ 2002 թ.
 
ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է կոնյակի սպիրտների և կոնյակների պահպանման, հասունացման, հարստացման և տեղափոխման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային նորմաները (չափերը):
2. Կոնյակի սպիրտի և կոնյակի բնական կորուստները հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ կոնյակի սպիրտների և կոնյակների որակական ու քանակական պարամետրերի փոփոխություններից (պակասորդից) առաջացած կորուստների:
3. Բնական կորուստներին չեն դասվում կոնյակի սպիրտների և կոնյակների պահպանման, հասունացման, հարստացման և տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:
4. Բնական կորուստները արձանագրվում են և ենթակա են դուրսգրման սահմանված կարգով իրականացված գույքագրումների արդյունքների փաստացի տարբերությունների չափով, բայց ոչ ավելի, քան թույլատրելի սահմանային նորմաները:
 
2. ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
 
1. Կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի և կոնյակների բնական կորստի չափերը պահպանման և հասունացման ընթացքում հաշվարկվում են դրանց մեջ պարունակվող ջրազուրկ սպիրտի միջին ամսական քանակից (ծավալից): Ամսվա նորմատիվ կորուստները որոշվում են տարեկան նորմաները բաժանելով 12-ի: Պահպանման և հասունացման պրոցեսում գտնվող կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի և կոնյակների միջին ամսական քանակը որոշվում է մեկ ամսվա օրական մնացորդների գումարը բաժանելով ամսվա օրերի քանակին:
i
2. Կոնյակի սպիրտների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում ընդունված բնական կորուստների նորմաները բոլոր տեսակի տարաներում նվազում են երրորդ տարվա հասունացման համար 5%-ի, իսկ չորրորդ տարվա հասունացման համար 10%-ի չափով: Հետագա տարիների հասունացման բնական կորուստները պահպանվում են չորրորդ տարվա կորուստի չափով:
Օրինակ` մինչև 70 դալ տարողությամբ կաղնե տակառում կոնյակի սպիրտի պահպանման և հասունացման ընթացքում բնական կորուստը կազմում է`
     - երրորդ տարվա համար`            4,2- (4,2x 5): 100= 3,99%,
     - չորրորդ տարվա համար`           3.99-(3.99x10): 100= 3,59%,
     - հինգերորդ տարվա համար`         3.59%,
     - վեցերորդ տարվա համար`          3.59% և  այլն:
(2-րդ կետը խմբ. 09.09.02 թիվ 238-Ն հրաման )
 
3. ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
 
(տոկոսներով` կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)
 
.______________________________________________________________________.
|  Տակառների      |Մինչև  70 |70-150   |150 դալ   |մինչև  120 դալ      |
|  տարողությունը  |դալ       |դալ      |և  ավելի  |բացօթյա պայմաններում|
|_________________|__________|_________|__________|____________________|
|  Կորուստների    |          |         |          |                    |
|  նորմաները (%)  |4,2       | 2,8     | 2,5      |        7,0         |
.______________________________________________________________________.
 
4. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ՆԵՐԾԾՄԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ *
 
(տոկոսներով` կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)
 
Տակառներում, որոնք չեն օգտագործվել կոնյակի սպիրտի
     կամ կոնյակի համար **`                                  1,2%
Տակառներում, որոնք օգտագործվել են կոնյակի սպիրտի
     կամ կոնյակի համար **`                                  0,5%
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
*) Նշված նորմաները միանգամյա են, կիրառվում են տակառներում
կոնյակի սպիրտի և սպիրտավորված ջրերի լցման ժամանակ և ներծծման
արդյունք են:
**) Նոր, չօգտագործված տարողությունների թվին են պատկանում այն
տակառները, որոնց տակառատախտակից կորզվել է սպիրտը և որոնք 4 ամսից
ավելի եղել են դատարկ:
 
Կոնյակի սպիրտի կամ կոնյակի համար օգտագործված են համարվում այն տարողությունները, որոնք դատարկվել են կոնյակի սպիրտից կամ կոնյակից ոչ ավելի, քան 4 ամսվա ընթացքում:
 
5. ՄԵՏԱՂՅԱ ՊԱՀԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ ԵՎ ԿՈԼԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
 
1. Առաջին և երկրորդ տարվա հասունացման համար (հաշված այն պահից, երբ կոնյակի սպիրտը թորելուց հետո լցվել է տարաների մեջ, տոկոսներով կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում և կոլերում պարունակող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)` 0,65%:
2. Թթվածնով կոնյակի սպիրտի հարստացման ժամանակ առաջացող կորուստների նորմաները կազմում են տարողությունների մեջ գտնվող ջրազուրկ սպիրտի քանակի 0,1%-ից ոչ ավելի:
i
3. Արծնապատ մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների կաղնե տակառատախտակներում ներծծման կորուստների նորմաները կազմում են`
ա) առաջին լցման ընթացքում կոնյակի սպիրտների կորուստների նորմաները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
Ն = Քx0.55%
որտեղ` Ն - սպիրտի կորուստն է (ջրազուրկ սպիրտ, լիտր)
Ք- բացարձակ չոր տակառատախտակների քաշը (կգ)
0.55 - 1 կգ բացարձակ չոր տակառատախտակներում ներծծվող սպիրտի
քանակը (ջ.ս.լ),
բ) երկրորդ և դրան հաջորդող լցման ընթացքում կոնյակի սպիրտների կորուստների նորմաները կազմում են տարողություններում առկա ջրազուրկ սպիրտի քանակի 0,4 %-ը:
(3-րդ կետը փոփ. 09.09.02 թիվ 238-Ն հրաման )
 
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Տակառատախտակների բացարձակ չոր քաշը որոշվում է 105օ C
ջերմաստիճանի պայմաններում տակառատախտակների 3-ից ոչ պակաս
նմուշի մոտ 100 գր. զանգվածը հաստատուն քաշի հասցնելով:
 
6. ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
 
(տոկոսներով` մեկ տարվա համար, հաշվարկված կոնյակում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)
 
.________________________________________________________________________.
| Տարաների տեսակները և  |     Կաղնե       |   Կաղնե     |Արծնապատ մետաղյա|
|   տարողությունները    |  տակառներում`   |տակառներում` |պահամաններում   |
|                       |(մինչև  150 դալ) |(150 դալից   |                |
|                       |                 |ավել)        |                |
|_______________________|_________________|_____________|________________|
| Կորուստների նորմաները |                 |      2,0    |     0,5        |
|                (%)    |        2,5      |             |                |
.________________________________________________________________________.
 
Կոնյակների ներծծումը փայտանյութում ետկուպաժային պահպանման և հասունացման ընթացքում կազմում են` (տոկոսներով` կոնյակում պարունակող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)
 
     Տակառներում (բոչկա)` նախկինում կոնյակով լցված`    0,2%
     Տակառներում (բուտ)` նախկինում կոնյակով լցված`     0,15%
 
7. ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ
 
.______________________________________________________________________.
|                                      |Բնական կորուստների առավելագույն|
|         Տրանսպորտային միջոցը և       | նորմաները տեղափոխման ընթացքում|
|              տարայի տիպը             | արտադրանքի ընդհանուր ծավալի   |
|                                      |      նկատմամբ` տոկոսներով     |
|                                      |_______________________________|
|                                      |Յուրաքանչյուր| Անկախ ճանապարհին|
|                                      |օրվա համար   |     գտնվելու    |
|                                      |             |    ժամանակից    |
|______________________________________|_____________|_________________|
| 1. Երկաթուղային և  ջրային տրանսպորտով|             |                 |
| կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը |   0,03 *    |                 |
| և  բեռնաթափումը)                     |             |                 |
| 2. Երկաթուղային և  ջրային տրանսպորտով|             |                 |
| մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը|   0,007     |                 |
| և  բեռնաթափումը)                     |             |                 |
| 3. Երկաթուղային ցիստեռններում        |  0,0055     |                 |
| 4. Ավտոմոբիլային տրանսպորտով կաղնե   |             |       0,10      |
| տակառներում (ներառյալ բեռնումը և     |             |                 |
| բեռնաթափումը)                        |             |                 |
| 5. Ավտոմոբիլային տրանսպորտով մետաղյա |             |                 |
| տարաներում (ներառյալ բեռնումը և      |   0,008 **  |                 |
| բեռնաթափումը)                        |             |                 |
| 6. Ավտոմոբիլային ցիստեռններում       |             |      0,044      |
.______________________________________________________________________.
 
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
*) Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 8 օր մնալու դեպքում բնական
կորուստների առավելագույն նորմաները հաշվվում են ոչ ավելի, քան
0,24 %:
**) Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 10 օր մնալու դեպքում` ոչ ավելի,
քան 0,08 %: