041.0277.100502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2002 թվականի N 277
i
«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշմամբ հաստատված կարգի` «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության 50-ամյակի առթիվ և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով խրախուսել «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության հետևյալ աշխատողներին`
Ա. Մ. Քոչարյան - «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական
ընկերության գործադիր տնօրեն
Կ. Վ. Վարդյան - «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական
ընկերության գլխավոր հաշվապահ
Մ. Ն. Սարիբեկյան - «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական
ընկերության արտադրատեխնիկական բաժնի պետ
Ս. Ս. Ավագյան - «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական
ընկերության ոսկերիչ-վարպետ
Ա. Ի. Սարդարյան - «Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական
ընկերության մոդելավորող վարպետ
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանին` ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: