041.0287.140502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 2002 թվականի N 287
Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ գործադիր կոմիտեին կից հաշվապահական հաշվառման կոորդինացիոն խորհրդի աշխատանքային խմբում ԱՊՀ անդամ պետությունների առևտրային կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման տիպային կանոնակարգերի նախագծերի քննարկմանը մասնակցելու նպատակով 2002 թվականի ապրիլի 23-28-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչության պետ Հովհաննես Պետրոսյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: