Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱ ...

 

 

040.0526.150502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2002 թվականի N 526

 

i

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակվող փախստականների համար առանձնատների կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի վագոն-տնակներում բնակվող փախստականների համար 20 բնակելի առանձնատան կառուցման ծրագրի մասին» N Մ-441 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Փախստականների հարցերով նորվեգական խորհրդին (ՀՀ, քաղ. Երևան, Խանջյան 50, ՀՎՀՀ` 02543094) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում «Իշխանհատակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Երևանյան 8, ՀՎՀՀ` 08207526), 2001 թվականի նոյեմբերի 13-ին կնքված N FS0101-09/2001 պայմանագրի հավելվածով նախատեսված, 26401776 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 4400296 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2002
N 526
Որոշում