040.0529.150502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2002 թվականի N 529
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻԿԱՀՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շիկահողի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է) և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 528,7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 526 հեկտարը, որից` 28,6 հեկտար վարելահող, 8,1 հեկտար խոտհարք, 350 հեկտար արոտավայր, 139,3 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 12 հեկտար վարելահողը` անհատույց օտարելու համար.
բ) 2,8 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա, որից` 1,5 հեկտար վարելահող` բնակելի կառուցապատման նպատակով անհատույց, 1,3 հեկտար արոտավայր` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` հսկողություն սահմանել հողերի անհատույց տրամադրման գործընթացի օրինականության նկատմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մայիսի 15-ի N 529 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻԿԱՀՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
-----------------------------
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԻԿԱՀՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Տարե- |Հողերի կատեգորիան|Պայ-|Ընդա- | այդ թվում` |
|թիվը |(նպատակային |մա- |մենը |____________________________________|
| |նշանակությունը) |նա- | |վարե- |բազ- |խոտ-|արոտ|թփուտ|անօգ-|
| | |կան | |լահող |մամյա |հարք| | |տա- |
| | |նշա-| | |տնկարկ-| | | |գոր- |
| | |նը | | |ներ | | | |ծելի |
|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Գյուղատնտեսական | Գ | 9.0| 9.0| | | | | |
| |նշանակության | | | | | | | | |
| |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Բնակավայրերի, | Բ | 2.3| 1.0| | | 1.3| | |
| |այդ թվում` |____|______|______|_______|____|____|_____|_____|
| |հասարակական | Հ | 1.3| | | | 1.3| | |
|2002թ.|կառուցապատման | | | | | | | | |
| |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Արդյունաբերության| Ա | | | | | | | |
| |և | | | | | | | | |
| |ընդերքօգտագործման| | | | | | | | |
| |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Հատուկ պահպանվող | Պ | | | | | | | |
| |տարածքներ | | | | | | | | |
|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |ընդամենը | | 11.3| 10.0| | | 2.6| | |
|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Գյուղատնտեսական | Գ | 3.0| 3.0| | | | | |
| |նշանակության | | | | | | | | |
| |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Բնակավայրերի, | Բ | 0.5| 0.5| | | | | |
|2003թ.|այդ թվում` |____|______|______|_______|____|____|_____|_____|
| |հասարակական | Հ | | | | | | | |
| |կառուցապատման | | | | | | | | |
| |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Արդյունաբերության| Ա | | | | | | | |
| |և | | | | | | | | |
| |ընդերքօգտագործման| | | | | | | | |
| |_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Հատուկ պահպանվող | Պ | | | | | | | |
| |տարածքներ | | | | | | | | |
|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |ընդամենը | | 3.5| 3.5| | | | | |
|______|_________________|____|______|______|_______|____|____|_____|_____|
| |Ընդամենը | | 14.8| 13.5| | | 2.6| | |
._________________________________________________________________________.