Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԸ ՏՆՕՐԻՆԵԼՈ ...

 

 

040.0557.160502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2002 թվականի N 557

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականի տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների մեղմացման համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից անհատույց տրամադրված և 2001 թվականին Հայաստանի Հանրապետություն ներմուծված 1000 տոննա պարենային ցորենի տնօրինումն ու օգտագործումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2001 թվականին անհատույց տրամադրված 1000 տոննա պարենային ցորենի Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և դրա շրջանառությունը հանրապետության տարածքում որակել բարեգործական օգնության ծրագիր:

i

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում 2000 թվականի տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերցման մի շարք միջոցառումների մասին» N 635 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի առաջարկությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված 1000 տոննա պարենային ցորենի խմբաքանակից 800 տոննան իրացվել է «Սիլվի շաքար կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերությանը Բելառուսի Հանրապետությունից 1000 տոննա կարտոֆիլի բարձր վերարտադրության տնկանյութի բեռնափոխադրման ծախսերի փոխհատուցման համար:

Նշված պարենային ցորենի խմբաքանակի իրացումից մնացած գումարը` 24 հազար ԱՄՆ-ի դոլարը, ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Գաղտնի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.05.2002
N 557
Որոշում