Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ ...

 

 

040.0559.160502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2002 թվականի N 559

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին 2002 թվականի մայիսի 20-ին ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում, քվեարկություն).

բ) «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (քննարկման շարունակություն).

գ) «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

դ) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

- «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ե) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

զ) «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

- «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

- «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

- «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

է) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ը) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

թ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժ) «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ժա) «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ժբ) «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ժգ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

- «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

- «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

- «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.05.2002
N 559
Որոշում