ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՄԻՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆԱՐԳԵԼ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.
Վավերացնել 1993 թվականի դեկտեմբերի 24-ին Աշգաբաթ քաղաքում ստորագրված «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության անարգել և ինքնուրույն իրականացման միջազգային-իրավական երաշխիքների մասին» համաձայնագիրը:
6 նոյեմբերի 1995 թվականի: