Սեղմել Esc փակելու համար:
2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄ ...

 

 

040.0577.170502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մայիսի 2002 թվականի N 577

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2002 թվականի ապրիլի 25-ին Թբիլիսիում (Վրաստան) տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքների վերացման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով և արձագանքելով Վրաստանի կառավարության` օգնության մասին կոչին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` ապահովել Վրաստանին նյութատեխնիկական ու ֆինանսական օգնություն ցուցաբերելու ցանկություն հայտնած` Հայաստանի Հանրապետության մի շարք կազմակերպությունների ու հիմնարկների կողմից` որպես մարդասիրական օգնություն առաքվող սարքավորումների ու իրերի ցանկում (կցվում է) նշված սարքավորումների ու իրերի տրամադրումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը`

ա) սահմանված կարգով կազմակերպել մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների միջոցով փոխանցվող նյութատեխնիկական ու ֆինանսական միջոցների հավաքը, սույն որոշմանը կից ցանկում նշված կազմակերպությունների անունից արտահանումն ու այդ միջոցների փոխանցումը վրացական կողմին` Վրաստանի տարածքում.

բ) ապահովել նշված միջոցառման լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել`

ա) նշված մարդասիրական բեռան անհատույց փոխադրումը Վրաստան` Երևան- Թբիլիսի երկաթուղով.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների միջոցով ստացված մարդասիրական բեռների անհատույց փոխադրումը երկաթուղու բարձման կետ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` ապահովել նշված մարդասիրական բեռների մաքսային պարզեցված ձևակերպումները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի և դրա հետևանքների վերացմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 3-ը Թբիլիսիում կատարված աշխատանքների վերլուծականը և դրանից բխող առաջարկություններ երկրաշարժի հետևանքների վերացման ու Վրաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգի արդիականացման վերաբերյալ:

6. Սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների համակարգման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 17-ից:

 

ՑԱՆԿ

ՎՐԱՍՏԱՆԻՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ) ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Կազմակերպության անվանումը  |Մատուցվող ծառայության (տրամադրվող |  Քանակը  |

|                           |արտադրանքի) անվանումը             |          |

|___________________________|__________________________________|__________|

|«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ     |Էլեկտրաագրեգատ` «ԱԴ 8Ս-Տ400»      |   3 հատ  |

|___________________________|__________________________________|__________|

|                           |Էլեկտրաագրեգատ` «ԱԴ 16Ս-Տ400»     |   3 հատ  |

|___________________________|__________________________________|__________|

|                           |Էլեկտրաագրեգատ` «ԱԴ 50Ս-Տ400»     |   1 հատ  |

|___________________________|__________________________________|__________|

|                           |Էլեկտրաագրեգատ` «ԱԴ 60Ս-Տ400»     |   3 հատ  |

|___________________________|__________________________________|__________|

|«ՀՀԿ» ՓԲԸ                  |ռադիոկայմ                         |     -    |

|___________________________|__________________________________|__________|

|«Ռադիո» ՓԲԸ                |դրամական միջոցներ                 |     -    |

|___________________________|__________________________________|__________|

|«Նամականիշ» ՓԲԸ            |նամականիշներ                      |     -    |

|___________________________|__________________________________|__________|

|«Հայփոստ» ՓԲԸ              |փոստային առաքման ծրարներ          |     -    |

|___________________________|__________________________________|__________|

|«Հայաստանի երկաթուղու      |Վրաստանի երկաթուղու աշխատողների   |     -    |

|դեպարտամենտ» ՊՓԲԸ          |երեխաների ամառային հանգստի        |          |

|                           |կազմակերպում հայկական երկաթուղու  |          |

|                           |«Գուգարք» ճամբարում               |          |

|___________________________|__________________________________|__________|

|ՀՀ սոցիալական ապահովության |սննդամթերք                        |  50 արկղ |

|նախարարություն             |                                  |          |

|___________________________|__________________________________|__________|

|                           |երեխաների նվերներ                 |  50 տուփ |

|___________________________|__________________________________|__________|

|                           |կանացի վերնաշապիկներ              |  25 հատ  |

|___________________________|__________________________________|__________|

|                           |կանացի ժիլետներ                   |  25 հատ  |

|___________________________|__________________________________|__________|

|ՀՀ առողջապահության         |դեղամիջոցներ                      |     -    |

|նախարարություն             |                                  |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.05.2002
N 577
Որոշում