041.0294.170502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2002 թվականի N 294
i
«ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշմամբ հաստատված կարգի, հայկական գարեջրագործության զարգացման բնագավառում ունեցած մեծ ավանդի և «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 50-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով խրախուսել «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության հետևյալ աշխատողներին`
Ա. Հ. Տերունյան - «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության
լաբորատորիայի վարիչ
Հ. Շ. Փերիխանյան - «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության
արտադրամասի կարգավորող
Շ. Բ. Առաքելյան - «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության
տեխնոլոգ
Խ. Գ. Պողոսյան - «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության
փականագործ
Ս. Վ. Գրիգորյան - «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության
փականագործ
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին` ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: