041.0301.180502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2002 թվականի N 301
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշմամբ հաստատված կարգի`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի ազատագրման տասնամյա հոբելյանի առթիվ և շրջանի վերաբնակեցման գործում ներդրած ակնառու ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով խրախուսել հետևյալ անձանց`
Գ. Ս. Քոսակյան - ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին
տեղակալ
Ս. Ա. Բունիաթյան - ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բուժմիավորման գլխավոր բժիշկ
Ռ. Գ. Մարկոսյան - ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԳԱԻ ծառայության պետ
Մ. Ռ. Մանուկյան - ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ազգային անվտանգության
ծառայության պետ
Հ. Ռ. Հարությունյան - ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղի գյուղապետ
Ն. Բ. Մելքոնյան - «Ագապե» բարեգործական կազմակերպության Երևանի
գրասենյակի և Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ա. Հակոբյանին` ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: