ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉՍՏՈՐԱԳՐԱԾ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.
Վավերացնել 1993 թվականի դեկտեմբերի 24-ին Աշգաբադ քաղաքում ստորագրված «Կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը չստորագրած պետությունների` այդ պայմանագրին միանալու պայմանների, մեխանիզմի և ընթացակարգի մասին» արձանագրությունը:
6 նոյեմբերի 1995 թվականի: