031.1118.150502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալ`
Սուրին Բողուսին (Շվեդիա)
Հեղնար Կազանջյանին (Սիրիա)
Էդվին Յաղուբյան-Մողադդամին (Իրան)
Սիրակ Նավասարթյանին (Իրան)
Կևորկ Շահինյանին (Ֆրանսիա)
Սուլթան Օջջեհին (Շվեյցարիա):
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
15 մայիսի 2002թ.
ՆԿ-1118